Lratvutyun.am

ԼՂ ժողովրդին տրված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը իրավական գործիքակազմ է. Միգրացիայի ծառայության պետ

Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը, որը ՀՀ կառավարությունը տվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, կոլեկտիվ կերպով մի խումբ մարդկանց պաշտպանության տակ վերցնելու իրավական գործիքակազմ է։ Այս մասին հայտարարել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Նշենք, որ ՀՀ գործադիրը հոկտեմբերի 26-ին ԼՂ բնակչությանը ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրամադրելու և փախստական ճանաչելու որոշում է կայացրել։ Ղազարյանը […]

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին

Իսրայելի պաշտպանության բանակը հրետանային հարվածներ է հասցրել Լիբանանում այն ​​վայրին, որտեղից հակատանկային հրթիռներ են արձակվել Իսրայելի տարածքում գտնվող Դովև գյուղի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։«Որոշ ժամանակ առաջ ահաբեկիչները հակատանկային հրթիռներ են արձակել Դովևի շրջանի վրա, ինչի հետևանքով մի քանի խաղաղ բնակիչներ են գնդակոծվել: Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները հրետանիով հարձակվում […]

Հայաստանում ձվի և կաթնամթերքի գները հոկտեմբերին աճել են, շաքարավազինն ու ըմպելիքներինը՝ նվազել

Հայաստանում այս տարվա հոկտեմբեր ամսին 2022-ի հոկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 0.1 տոկոսով: Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներից: Հոկտեմբերին 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնանկում՝ 3 տոկոսով: Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում արձանագրվել է  8.4 տոկոս գնանկում: Բրնձի գները նվազել են 4.3 տոկոսով, հացինը՝ 7.1 տոկոսով, […]

Քանի կա Արցախի ժողովուրդը, քանի կա Արցախն ազատ, անվտանգ և հայկական տեսնելու գաղափարը և ցանկությունը, Արցախի հարցը փակված չէ․ Հակոբ Հակոբյան․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախի պետական ինստիտուտների պահպանման կարևորության մասին շատ է խոսվում: Մինչդեռ նաև կարծիք է շրջանառվում, թե «Արցախը լուծարված է, ինչո՞ւ եք պահպանում պետական ինստիտուտները»: Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը կարծիք է հայտնում՝ բոլոր այն մարդիկ, որոնք մտածում են՝ Արցախը չկա, լուծարված է, նրանք ուղղակի տեղեկացված չեն և իրականությունից կտրված են: «Քանի […]

Մեկնարկել են Երևանում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները․ ՀՀ կժամանի շուրջ 50 երկրի 300 պատվիրակ (տեսանյութ)

Մի քանի օրից Երևանը կդառնա Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր հարթակ: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից։ Հայաստան կժամանի շուրջ 50 երկրի 300 պատվիրակ: Հյուրընկալող կողմն Ազգային ժողովն է: Նոյեմբերի 18-20-ը կկայանա ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը, որը վեհաժողովի հիմնական նստաշրջաններից է: ՀՀ ԱԺ-ն դեռ ամռանն էր հայտ ներկայացրել և պատրաստակամություն հայտնել Հայաստանում հյուրընկալելու […]

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:

Հայտնի է` երբ ՄԱԿ-ի դատարանը որոշում կկայացնի Ադրբեջանի դեմ միջոցների վերաբերյալ

Նոյեմբերի 17-ին Հաագայի Միջազգային դատարանը որոշում կկայացնի Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոցների մասին Հայաստանի կողմից ներկայացված հայցով, որով Բաքուն մեղադրվում է Արցախում ռասայական խտրականության մասին կոնվենցիան խախտելու մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Ուրբաթ օրը՝ 2023 թվականի նոյեմբերի 17-ին, Արդարադատության միջազգային դատարանը վճիռ կկայացնի Հայաստանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 28-ին ներկայացված ժամանակավոր միջոցների մատնանշման հայցի վերաբերյալ՝ «Ռասայական […]

Կենտրոնի ինքնակոչ խաչմերուկատերերին ազատազրկում է սպառնում. Հայաստանում ավելացել են մարդկանց թրաֆիքինգի դեպքերը

Վերջին տարիներին Երևանի բանուկ փողոցներում ծաղկում է անձեռոցիկի շրջածախ առևտուրը, որն արտոնված չէ օրենքով և գրեթե չի վերահսկվում իրավասու մարմինների կողմից: Գրպանի անձեռոցիկ սպառողները մեծամասամբ անցորդներ են և երթևեկության մասնակից վարորդներ, որոնք խրախուսում են վաճառքի այս ձևը՝ այն համարելով մուրացկանությանն այլընտրանք և առաջարկվող ապրանքի դիմաց հաճախ հավելյալ՝ «գրպանի գումար» թողնում։ Սակայն առաջին հայացքից «անվնաս» թվացող […]

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` նոյեմբերի 12-ի ցերեկը, 13-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 14-17-ին առանձին շրջաններում հնարավոր է կարճատև  անձրև։ Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, 14-ին և 16-17-ին  առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ: Նոյեմբերի 12-13-ին օդի ջերմաստիճանը  աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 5-7 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են […]

Վագիֆ Խաչատրյանի ընտանիքին որևէ տեղեկություն չեն հաղորդել

Նոյեմբերի 7-ին Բաքվի դատարանը հրապարակեց արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի դատավճիռը։ Նրան 1992 թվականին Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերի մեջ մեղադրեցին, ինչ-որ կեղծ վկաներ բերեցին դատարան եւ դատապարտեցին 15 տարվա ազատազրկման։ Այս մասին մենք իմացանք ադրբեջանական լրատվամիջոցներից, որոնք պարբերաբար հեռարձակում էին դատավարության ընթացքը։ Ազատազրկման առաջին 5 տարին, ըստ ադրբեջանական դահիճ դատարանի կայացրած դատավճռի, Խաչատրյանը պետք է […]

Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ սամբոյի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ սամբոյի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը՝ 70-ից ավել երկրների մարզական պատվիրակությունների մասնակցությամբ։ Հաջողություն եմ մաղթում մեր մարզիկներին և թող հաղթի ուժեղագույնը: Աստված պահապան մեզ բոլորիս: Գագիկ Ծառուկյան