Lratvutyun.am

ԱՄՆ-ն ​​միակ երկիրն է, որը կարող է թույլ չտալ Իսրայելին անել դա. Աբբասը՝ «կանխատեսել է» Պաղեստինի ժողովրդի պատմության «ամենամեծ աղետը» | Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը | Բարեղամ Հարությունյանը և Նարեկ Մանասյանն այսօր երեկոյան կպայքարեն ոսկե մեդալի հմար. բռնցքամարտի ԵԱ | Ինտերը հաղթեց, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ | Սյունիքի մարզպետը Ռոբերտ Ղուկասյանը և Իրանի գլխավոր հյուպատոսը Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին | Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել | Արարատ Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները | Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները, իսկ Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ | Երևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ | Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Կրեմլ | Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան | Կա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարից | «Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ) | ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանել | Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին | Գագիկ Ծառուկյանը հետևել է իր նախաձեռնությամբ ընթացող բազկամարտի համաուսանողական մրցաշարի եզրափակիչներին | Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը | Բերման ենթարկելով իմ տղային՝ փորձում են ինձ լռեցնել, ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան | Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն | ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց |

Վագիֆ Խաչատրյանի ընտանիքին որևէ տեղեկություն չեն հաղորդել

Նոյեմբերի 7-ին Բաքվի դատարանը հրապարակեց արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի դատավճիռը։ Նրան 1992 թվականին Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերի մեջ մեղադրեցին, ինչ-որ կեղծ վկաներ բերեցին դատարան եւ դատապարտեցին 15 տարվա ազատազրկման։ Այս մասին մենք իմացանք ադրբեջանական լրատվամիջոցներից, որոնք պարբերաբար հեռարձակում էին դատավարության ընթացքը։ Ազատազրկման առաջին 5 տարին, ըստ ադրբեջանական դահիճ դատարանի կայացրած դատավճռի, Խաչատրյանը պետք է անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։Հիշեցնենք, որ անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն առեւանգել է հուլիսի 29-ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի՝ Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։ Խաչատրյանը դատական նիստերի ընթացքում բազմիցս հայտարարել է, որ որեւէ հանցագործություն չի կատարել։ Եվ այն լուսանկարը, որը բերվել է դատարան` ենթադրյալ հանցագործի, իր երիտասարդ տարիների լուսանկարը չէ` այլ անձ է:Չնայած միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը հայտարարել էր, որ Ադրբեջանում գտնվող 16 գերիների առողջական վիճակի եւ պահման պայմանների մասին տեղեկություններ են փոխանցվել ընտանիքներին, Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը, «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ոչ մի տեղեկություն իր տարեց հորից իրենք չեն ստացել։ «Ոչ մի տեղեկություն, ոչ մի լուսանկար, ոչինչ չենք ստացել, ոչ մի նոր բան, ամեն ինչ համացանցից ենք իմանում, դատից հետո անգամ ոչ մի նորություն»,- նշեց նա: Վերա Խաչատրյանն ասում է, որ հոր լուսանկարները միայն դատական նիստի ժամանակ է տեսել: Նա պնդում է, որ հայրն անմեղ է, ոչինչ չի արել, սակայն դատապարտվել է սարսափելի դատավճռով։ «Իսկ ի՞նչ սպասել, սարսափելի է միանշանակ, սարսափելի է, որովհետեւ անմեղ մարդը հայտնվել է Բաքվում եւ դատապարտվել: Իմ հայրը պետք է ազատ արձակվի, բայց դե տեսանք` ինչ եղավ»,- նշեց նա: Իսկ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Բաքվի հրապարակած դատավճռից հետո, իրենք դիմե՞լ են որեւէ կառույցի կամ պետական որեւէ մարմնի, Վերա Խաչատրյանն ասաց. «Դեռեւս ոչ մի տեղ: Որեւէ մեկը մեզ հետ կապ չի հաստատել, ես հիմա շատ վատ վիճակում եմ եւ այլեւս չեմ կարող խոսել»:

լրահոս

Փոխկապակցված նորություններ