Lratvutyun.am

«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ) | ԱՄՆ-ն ​​միակ երկիրն է, որը կարող է թույլ չտալ Իսրայելին անել դա. Աբբասը՝ «կանխատեսել է» Պաղեստինի ժողովրդի պատմության «ամենամեծ աղետը» | Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը | Բարեղամ Հարությունյանը և Նարեկ Մանասյանն այսօր երեկոյան կպայքարեն ոսկե մեդալի հմար. բռնցքամարտի ԵԱ | Ինտերը հաղթեց, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ | Սյունիքի մարզպետը Ռոբերտ Ղուկասյանը և Իրանի գլխավոր հյուպատոսը Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին | Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել | Արարատ Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները | Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները, իսկ Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ | Երևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ | Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Կրեմլ | Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան | Կա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարից | «Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ) | ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանել | Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին | Գագիկ Ծառուկյանը հետևել է իր նախաձեռնությամբ ընթացող բազկամարտի համաուսանողական մրցաշարի եզրափակիչներին | Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը | Բերման ենթարկելով իմ տղային՝ փորձում են ինձ լռեցնել, ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան | Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն |

Քանի կա Արցախի ժողովուրդը, քանի կա Արցախն ազատ, անվտանգ և հայկական տեսնելու գաղափարը և ցանկությունը, Արցախի հարցը փակված չէ․ Հակոբ Հակոբյան․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախի պետական ինստիտուտների պահպանման կարևորության մասին շատ է խոսվում: Մինչդեռ նաև կարծիք է շրջանառվում, թե «Արցախը լուծարված է, ինչո՞ւ եք պահպանում պետական ինստիտուտները»: Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը կարծիք է հայտնում՝ բոլոր այն մարդիկ, որոնք մտածում են՝ Արցախը չկա, լուծարված է, նրանք ուղղակի տեղեկացված չեն և իրականությունից կտրված են:

«Քանի կա Արցախի ժողովուրդ, քանի կա Արցախը ազատ, անվտանգ, զարգացող և հայկական տեսնելու գաղափարը և ցանկությունը, Արցախի հարցը փակված չէ: Այո, թշնամու վարած հակամարդկային հանցագործ քաղաքականության արդյունքում բռնի դուրս մղվեցինք մեր հայրենիքից, սակայն դա դեռ չի նշանակում, որ այս հարցը փակված է: Ոչ ոք իրավունք չունի այս հարցը փակել: Դա եկել է մեր սերունդներից, և մենք պարտավոր ենք այդ հարցը փոխանցել մեր հաջորդ սերունդներին, եթե ինքներս չենք կարողանում այն լուծել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Անդրադառնում է պետական ինստիտուտների պահպանման կարևորությանը: «Սա ևս մեկ գործիքակազմ է, որով կկարողանանք հասնել մեր նպատակներին՝ պահպանել Արցախի սուրբ էթնոսը, պահպանել պայքարի ողջ մտածողությունը և ճանապարհային քարտեզը: Սրա միջոցով միայն հնարավորություն կունենանք հասնելու մեր նպատակներին: Սա գործիքակազմ է, որն անհրաժեշտ է մեզ հենց այսօր, անհրաժեշտ է լինելու մեզ նաև վաղը: Դա ինքնանպատակ չէ, ուստի ավելորդ է այս թեմայով խոսելը և պետական ինստիտուտների չլինելու գաղափարն առաջ տանելը»,-նշում է մեր զրուցակիցը:

Սրան զուգահեռ քաղաքական որոշ գործիչներ ասում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքում Արցախի պետական ինստիտուտներ չպետք է գործեն, դա ազգային անվտանգության խնդիր է: Ինչո՞ւ մեր քաղաքական դաշտում կա այս դիմադրությունն ընդդեմ Արցախի պետական ինստիտուտների լինելիության: «Նման քաղաքական կարծիք հայտնողների մոտ այն տպավորությունն է, որ թշնամու հետ հարաբերություններում և բանակցություններում, որի մեջ գտնվում ենք այսօր, պետք է հանդես գալ «խելոք չբարկացնողի» դերում: Սակայն պետք է շատ լավ հասկանանք մեկ բան՝ անկախ նրանից, թե դու ինչ վարքագիծ ես դրսևորում, փորձում ես չբարկացնել քո թշնամուն, նա, միևնույնն է, անում է այն, ինչ նախատեսել ու նախագծել է: Կարծում եմ՝ անգամ տեղին չէ մտածել, թե պետք չէ խոսել այնպիսի թեմաներից, որոնք կարող են բարկացնել մեր թշնամուն: Հակառակ դեպքում ստիպված ենք լինելու հրաժարվել շատ ավելի կարևոր հանգամանքներից, ստիպված ենք լինելու հրաժարվել ընդհանրապես խոսել հայկականությունից, ազգային արժեքներից և այլն:

Սա ճիշտ դիրքորոշում չէ, և այն պետք է փոխել: Հանրության մեջ տարածվում է այդ վախը, որ եթե խոսում ենք Արցախից, ապա Հայաստանի Հանրապետությունն է վտանգվում: Բազմիցս ասել ենք, որ առանց Արցախ հնարավոր չէ ունենալ ուժեղ Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև դառն իրականությունը մեզ ցույց տվեց, որ առանց Հայաստանի Հանրապետության հնարավոր չէ Արցախը պահել հայկական»,ընդգծում է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահը: Ոչ մեկ անգամ տեսակետներ են հնչում, որ մեկ հրամանագրով հնարավոր չէ լուծարել Արցախի Հանրապետությունը, որը հիմնվել է ժողովրդի հանրաքվեի արդյունքում, որ Արցախ վերադարձի ու Արցախը վերադարձնելու մտքից չպետք է հրաժարվել, բայց նաև հասկանում ենք, որ այս երկար ու բարդ ճանապարհին Արցախի թիկունքում պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը: Բայց այս ճանապարհը հնարավո՞ր է անցնել Հայաստանի գործող իշխանությունների օրոք և նրանց հետ:

«Կարծում եմ՝ պետք է ամեն ինչ անենք այնպիսի իշխանություն ունենալու համար, որի օրակարգում լինի վերադարձ դեպի անվտանգ, զարգացող ու հայկական Արցախ: Միևնույն ժամանակ պետք է կարողանանք այնպես անել, որ տվյալ պահին պահպանենք Արցախի ժողովրդին որպես հավաքական մի ամբողջություն: Նրանք պետք է կամք դրսևորեն և վերադառնան հայկական, անվտանգ ու զարգացող Արցախ: Այդ գաղափարը մեր գլխից չպետք է հանենք: Քաղաքական բոլոր ուժերին և գործիչներին, որոնք նման գաղափարով չեն առաջնորդվում, պետք է դուրս մղել քաղաքական գործունեությունից և ընդհանրապես Հայաստանի բախտը որոշելու գործընթացներից»,-ընդգծում է նա:

Հակոբյանն ասում է, որ այս ընթացքում մշտապես լինում են հանդիպումներ ու քաղաքական կոնսուլտացիաներ: «Կարծում եմ՝ մեր գաղափարներին ու նպատակներին հասնելու համար պետք է ունենանք ճանապարհային հստակ քարտեզ, որի մեջ նաև ընդգրկված կլինի, թե որևիցե մի փուլում ինչպիսի գործողություններ ու քայլեր պետք է արվեն, դա վերաբերում է նաև միջազգային տարբեր հարթակներում հայկական հարցի բարձրացմանը: Չկա առանձին հայկական հարց կամ Արցախի հարց, կա մեկ հայկական հարց, որի պատմական արդարության վերականգնման պատասխանատվությունն այս փուլում ընկած է մեզ վրա, և պարտավոր ենք այն պատվով կրելու»,-նշում է մեր զրուցակիցը:

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները փորձում են հարմարվել նոր իրականությանը՝ գլխում ու սրտում ունենալով տուն վերադարձի հույսը, շատերի մոտ այդ հարմարվելու գործընթացն ավելի բարդ է ստացվում: Հետաքրքրվում ենք՝ հանդիպումներ ու զրույցներ տեղի ունենո՞ւմ են մարդկանց հետ: «Մեր հայրենակիցների հետ մշտապես կապի մեջ ենք: Բոլորի մոտ հայրենիք վերադառնալու, պապենական հողերին տեր լինելու ցանկությունը գերակա արժեք է: Սակայն դա որևէ կերպ չի խանգարում և չի վնասում, որպեսզի ներկա պահին յուրաքանչյուրը Հայաստանի այն մասում, որտեղ բնակվում է, ինտեգրվի կյանքին: Արցախից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներն այստեղ հյուր չեն, սա նույնպես իրենց հայրենիքն է: Կարծում եմ, որ վերադարձը պապենական հողեր և ներկա իրավիճակում ինտեգրումը Հայաստանի Հանրապետությունում իրար հակասող երևույթներ չեն, և մեկը մյուսին չեն խանգարում»,-շեշտում է նա:

լրահոս

Փոխկապակցված նորություններ