Lratvutyun.am

Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում. Հայաստանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը

«Մանկական Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթում, որը տեղի ունեցավ նոյեմբերի 26-ին Ֆրանսիայի Նիցցա քաղաքում, հաղթեց Ֆրանսիան: Ֆրանսիան հաղթել էր նաև «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթում՝ այն տանելով Նիցցա:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ըստ մրցույթի քվեարկության կարգի՝ մասնակից երկիրը առցանց քվեարկության միջոցով կարող էր ձայն տալ նաև իր պատվիրակին: Քվեարկությունը մեկնարկել էր նոյեմբերի 24-ից jesc.tv կայքում, որտեղ հնարավոր էր դիտել բոլոր  մասնակիցների ելույթների […]

Մեծավան գյուղի մոտակայքում այրվել է խոտածածկ տարածք

Նոյեմբերի 26-ին, ժամը 15։04-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեծավան գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեծավան գյուղից դեպի Վրաստանի սահման ընկած տարածքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։05-ին, մարվել՝ […]

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի արևելյան Մալաթիա նահանգում 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է երկրի աղետների կառավարման վարչությունը (AFAD), փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: Համաձայն գերատեսչության հաղորդագրության՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 16.13-ին: Օջախը գտնվել է 7,55 կմ խորության վրա:

Կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Խորենացի փողոցից մինչև «Փակ շուկայի» հատվածի երթևեկությունը

Աշխատանքային հանդիպում է կայացել Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարների միջև, որում ուսումնասիրվել են երեք երկրի էլեկտրաէներգետիկ համակարգերի միավորման նախագծի իրականացման մանրամասները, այս հարցով առաջիկայում ևս մեկ հանդիպում տեղի կունենա, հայտնել է Իրանի էներգետիկայի նախարարը։ Այս մասին գրում է ԻՌՆԱ գործակալությունը: «Մենք հուսով ենք, որ առաջիկա առավելագույնը 6 ամսվա ընթացքում Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի էլեկտրահամակարգերը կսկսեն էլեկտրաէներգիայի փոխանակումը»,- […]

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանն ի վերջո կվերսկսի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ի նիստերին

ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները միակարծիք են դաշինքի հետագա ամրապնդման անհրաժեշտության հարցում։ Այս մասին «Ռոսիա 1»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ռուսաստանի Դաշնությունը հույս ունի, որ որոշ ժամանակ անց Հայաստանը կվերսկսի լիարժեք մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջոցառումներին, ասել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը «Ռոսիա 1»-ի թղթակից Պավել Զարուբինին տված […]

Գազի պայթյունից հրդեհ՝ Երևանի բնակարաններից մեկում. 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է

Նոյեմբերի 25-ին, ժամը 23:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան 7-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տանը տեղի է ունեցել կուտակված գազի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Հրդեհն ինքնամարվել է։ Մասամբ այրվել և […]

Արամ Ա Կաթողիկոսը Նյու Յորքում Վատիկանի ներկայացուցչի հետ քննարկեց արցախացիների հետ կապված հարցեր

Նոյեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի հետ հանդիպում ունեցավ Միացյալ Ազգերի Կազմակերպությունում Վատիկանի ներկայացուցիչ Կապրիել Գաչիա Արքեպիսկոպոսը։ Վատիկանի ներկայացուցչի հանդիպումը Նորին Սրբության հետ տեւեց շուրջ երկու ժամ, մտերմիկ մթնոլորտում։ Քննարկումների մեջ կարևոր տեղ գրավեցին Արցախի հարցը, ինչպես նաեւ Լիբանանի նախագահական ընտրությունը եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսութեան ու Վատիկանի սերտ հարաբերութիւնները։ Հանդիպումը առիթ հանդիսացավ պարզելու […]

Վարդենյաց և Մեղրու լեռնանցքներում թույլ ձյուն է տեղում

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Վարդենյաց և Մեղրու լեռնանցքներում թույլ ձյուն է տեղում։Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը: