Lratvutyun.am

Ցավոք, չհաջողվեց հակառակորդին կանգնեցնել․ Կարեն Ջալավյանը ` 44–օրյա պատերազմի մասին | Բայրամովը ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը | «Պարո՛ն ոստիկան, էս պաշտոնը միշտ չի լինելու», «Ընգե՛ր, չափի մեջ մնա». լարված իրավիճակ | Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Բերդիչի բնակավայրը | Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ | Մակրոնը նշել է 2 պայման, որի դեպքում հնարավոր է Ուկրաինայում արևմտյան զորքի տեղակայումը | Ձորը գլորված «Ուրալ»-ի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի. ՔԿ | ԱՄՆ-ը պատրաստակամ է՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին․ դեսպանը՝ Պապիկյանին | Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան | Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել | Կիրանցում բռնի ուժ են կիրառել երեխաների, կանանց, դպրոցականների նկատմամբ, վրեժով լցված են սև բերետավորները․ Բագրատ Սրբազան | Մեր երկրի շահերից է բխում, որ ի վերջո որդեգրենք առանց արտաքին օգնության ապրելու բանաձև․ Փաշինյան | Անցկացվել է Հայաստանի ձիասպորտի առաջնությունը | Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ | Ռեալն ու Բավարիան առաջին խաղում չպարզեցին հաղթողին | ԱՄՆ Սենատն արգելել է ռուսական ցածր հարստացված ուրանի ներկրումը | Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին | Շվեյցարական ոսկու ձուլակտորների ձեռքբերման առաջարկ Հայէկոնոմբանկից | Ադրբեջանը, Ուզբեկստանը և Ղազախստանը կմիավորեն իրենց էներգետիկ համակարգերը | Փարիզում ցույցի ժամանակ ոստիկանները մահակներ են կիրառել, կան տուժածներ |

Կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Խորենացի փողոցից մինչև «Փակ շուկայի» հատվածի երթևեկությունը

Աշխատանքային հանդիպում է կայացել Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարների միջև, որում ուսումնասիրվել են երեք երկրի էլեկտրաէներգետիկ համակարգերի միավորման նախագծի իրականացման մանրամասները, այս հարցով առաջիկայում ևս մեկ հանդիպում տեղի կունենա, հայտնել է Իրանի էներգետիկայի նախարարը։ Այս մասին գրում է ԻՌՆԱ գործակալությունը:

«Մենք հուսով ենք, որ առաջիկա առավելագույնը 6 ամսվա ընթացքում Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի էլեկտրահամակարգերը կսկսեն էլեկտրաէներգիայի փոխանակումը»,- ասել է Ալի Աքբար Մեհրաբիանը։

Նա նշել է, որ ուսումնասիրվել են երեք օպտիմալ երթուղիներ Իրանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ համակարգերը միացնելու համար՝ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի տարածքով։

«Նախագծի իրականացման առումով Ադրբեջանն ավելի քիչ բարդ է: Ցանցերի զարգացման և ենթակառուցվածքային նախագծերի իրականացման առանձնահատուկ անհրաժեշտություն չկա»,- ասել է Իրանի էներգետիկայի նախարարը։

«Մենք շատ լավ պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի և Ռուսաստանի հետ, որը թույլ է տալիս հնարավորինս սեղմ ժամկետներում ինտեգրել երեք երկրների էլեկտրաէներգիայի համակարգերը», – եզրափակել է իրանցի պաշտոնյան։

լրահոս

Փոխկապակցված նորություններ