Lratvutyun.am

ՀՀ ՊՆ–ն զգուշացնում է՝ Տավուշում ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ

Ապրիլի 22-ին՝ ժամը 20:10-20:30-ն ընկած ժամանակահատվածում, Ոսկեպար – Աշաղը Ասկիպարա միջտարածքում` գետից ձախ հատվածում և Բաղանիս Այրումից 750մ հյուսիս-արևելք հատվածում, ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ՝ վերը նշված հատվածներից յուրաքանչյուրում մեկական պայթյուն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ–ից։ «Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք խուճապի չմատնվել»,– ասված է հաղորդագրությունում:

Ռուս խաղաղապահների շարասյունը ԼՂ-ից շարժվել է Հայաստան

Լեռնային Ղարաբաղից դուրս եկող ռուս խաղաղապահների մեքենաների շարասյունը, քիչ առաջ հատելով Լաչինի միջանցքը, շարժվել է դեպի Գորիս։ Այս մասին հայտնում է Ազատությունը։ Ռուսական «Ուրալ»-ներին ու «ԿամԱԶ»-ներին ուղեկցել է Հայաստանի ռազմական ոստիկանության մեքենան։ Թե Գորիսից ուր են գնալու ռուս խաղաղապահները, հստակ չէ։ Նախորդող օրերին ադրբեջանական մամուլում տեսանյութեր էին հայտնվել, որտեղ ռուսական կոնտինգենտը Լեռնային Ղարաբաղի տարածքից դուրս […]

Բնակիչները միառժամանակ փակել են միջպետական 3 ճանապարհ` Օձուն-Ալավերդի և Բավրայի սահմանային անցակետի հատվածում. ապակենտրոն ակցիային մտադիր են միանալ վանաձորցիներն ու գյումրեցիները

Այս պահին Հայաստանի բնակչությունը ապակենտրոն ակցիաներով փակել է միջպետական ճանապարհների 3 տարբեր հատվածներ տարբեր մարզերում 1.Օձուն-Ալավերդի 2. Բավրայի սահմանային անցակետ 3. Ոսկեպար Օձուն-Ալավերդի միջպետական ճանապարհը փակել են լոռեցիները, իսկ Բավրայի սահմանային անցակետ տանող ճանապարհը՝ շիրակցիները։ Մեր տեղեկություններով  Գյումրեցիները  և Վանաձորցիները վաղը պլանավորում են ակցիաներ իրականացնել։

ԵՄ-ն Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կսահմանի

ԵՄ արտաքին գործերի և պաշտպանության նախարարները Լյուքսեմբուրգում համատեղ հանդիպման ժամանակ կքննարկեն Իրանի հրթիռների և անօդաչու թռչող սարքեր արտադրողների դեմ պատժամիջոցների հարցը: Այս մասին Լյուքսեմբուրգում նախարարների հանդիպման նախաշեմին ասել է ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։ «Իրանի միջուկային ծրագիրն այսօր օրակարգում չէ։ Մենք մտադիր ենք քայլեր ձեռնարկել հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտադրության և արտահանման վերաբերյալ։ […]

Հունգարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին

Հունգարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը ապրիլի 21-ին Բուդապեշտում հանդիպում ունեցավ Հունգարիայի հայ ինքնավարության կողմից կազմակերպված՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից հայ երիտասարդներ, որոնք Հունգարիայի կառավարության կողմից տրամադրվող կրթաթոշակային ծրագրի շրջանակներում ուսանում են Բուդապեշտի բուհերում։ Հունգարիայի իշխանությունների աջակցությամբ 2024 թ. ընթացքում Բուդապեշտ են տեղափոխվել ԼՂ-ից հայ ուսանողների՝ […]

Հարավային Կովկասի անվտանգությունը Իրանի կարևոր առաջնահերթություններից է․ Քանանի

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին իր ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է Հարավային Կովկասի իրավիճակին․ «Հարավային Կովկասի անվտանգությունը Իրանի արտաքին գործերի նախարարության և այլ համապատասխան մարմինների կարևոր առաջնահերթություններից է, և այդ հարցն ազդում է տարածաշրջանի անվտանգության վրա»: Նա նաև նշել է, որ օտարերկրյա զինվորականների ներկայությունը չի նպաստում խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը, ինչպես նաև տարածաշրջանի երկրների շահերի ապահովմանը, […]

ՌԴ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունները բարձր մակարդակի վրա են․ Պուտին

Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ պետությունների միջև հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և շարունակում են զարգանալ: Նա առաջարկել է քննարկել տարածաշրջանում անվտանգության հարցերը։ Իր հերթին Ալիևը նշել է, որ իրենց հանդիպումների օրակարգում մշտապես ներառված են տարածաշրջանային անվտանգության խնդիրները։ «Ռուսաստանը Կովկասում ֆունդամենտալ երկիր է տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից, և շատ բան կախված է մեր երկրների փոխգործակցությունից»,- ասել է Ալիևը։ Նա […]

Նիկոլ Փաշինյանը Դավիթ Գրիգորյանին վերանշանակել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գրիգորյանին վերանշանակել քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում:

82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«Գաղտնիք չէ, որ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողեցին ծառերի փոփոխման գործընթացը։ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը եւ քաղաքային իշխանությունը մտադիր էին առնվազն 2500 ծառ տնկել, որոնցից 150-ը՝ սակուրա։ Մինչդեռ քաղաքի պլանավորման մասնագետներ, ուրբանիստներ, գիտնականներ պնդում են, որ ծառահատման համատարած այս գործողություններն արվում են մասնագիտական ոչ լուրջ հիմնավորումներով. ահազանգում են անգամ Երեւանին սպասվելիք […]