Lratvutyun.am

Մայիսի 6-ին կդադարեցվի որոշ հասցեների գազամատակարարումը | Տարադրամի փոխարժեքները | «Բենֆիկա»-ն` Երևանում ընթացող ֆուտզալի Չեմպիոնների լիգայի բրոնզե մեդալակիր | Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին | Մադրիդի Ռեալը ժամանակից շուտ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն | Միրանյանի դուբլի շնորհիվ Նոան հաղթեց Ալաշկերտին | Ռուսաստանի ակտիվների օգտագործմամբ Ուկրաինային օգնության մեծ փաթեթ կհատկացվի | ԱՄՆ-ը հուսով է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայում կրակի դադարեցմանը | ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը մեկնել է Եգիպտոս Իսրայելի հետ բանակցությունների | Վրաստանի խնդիրը ռուսամետ իշխանությունն է. Զուրաբիշվիլի | Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը | Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը | Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում, ես շատ մեծ ցավ եմ ապրում․ Լևոն Երանոսյան | Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից | Ոստիկանները նոր հանդերձանք են գնում | Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը | Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին․ ԱԱԾ նախկին տնօրեն | Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ | Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդ դի | Բագրատ Սրբազանի քայլերթին միացավ Յուրի Խաչատուրովի որդի Իգոր Խաչատուրովը |

Բաքվում մեկնարկել է Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստը

Բաքվում մեկնարկել է Հակարիի կամրջից հուլիսի վերջին ապօրինաբար առևանգված Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը։

70-ամյա արցախցին հերքում է Բաքվի ներկայացրած մեղադրանքը, որոնք վերաբերվում են, իբրև թե, «ցեղասպանություն» գործելուն:

Տարեց տղամարդու հարազատները ևս պնդում են, որ ինքը սովորական վարորդ է եղել, ոչ մի ռազմական գործողության այդ ընթացքում չի մասնակցել, զինվորական պաշտոն չի զբաղեցրել, պետական մեղադրանքում էլ նկարագրվող իրադարձություններին որևէ կերպ չի մասնակցել։

Վագիֆ Խաչատրյանը առևանգվել ու Բաքու էր տարվել ամռանը, երբ փորձում էր Հակարիի ադրբեջանական անցակետով սրտի հրատապ վիրահատության համար Հայաստան գալ։ Ձերբակալությունից մի քանի ժամ անց Բաքուն հայտարարել էր, թե նրան վաղուց են փնտրում, անգամ միջազգային հետախուզում են հայտարարել։

Առայժմ պարզ չէ, թե դատախազը քանի տարվա ազատազրկում կպահանջի տարեց տղամարդու համար։

լրահոս