Lratvutyun.am

Մենք կանգնած ենք հայրենիք և պետություն հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ, և կյանքն է բերել մեզ դրան. Փաշինյան | Երեկ Կիրանցում ցուցարարների հետ հանդիպած զինվորականներից երկուսը պատմում են եղելությունը | Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան | Կիրանցի, Ոսկեպարի ու մյուս գյուղերի բնակիչները պայքարում են իրենց անվտանգության ու կյանքի, իրենց երեխաների իրավունքների համար. Արման Թաթոյան | Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը | Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել» | Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ | Էրդողանը չեղարկել է նախատեսված իր այցը ԱՄՆ | ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն | Կիրանցում լարված իրավիճակ է | ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ | Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան | Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ | Մենք հայրենիք չունենք որևէ մեկին հանձնելու և հետևաբար մեր ամբողջ պայքարի բովանդակությունը լինելու է այդ պաշտպանությունը և ճշմարտության վերջնական հաղթանակը. Բագրատ Սրբազան | Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը | Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման | Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ | Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանքի տակ | Շառլ Միշելը հրավիրվել է Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսին | Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից |

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամով

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում պետական գույք հետ վերցնելու և օտարելու մասին որոշում կայացրեց:Մասնավորապես, ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, պետական սեփականություն հանդիսացող, ք.Երևան, Շենգավիթ, Արարատյան փողոց 4 հասցեում գտնվող՝569.5  քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.055236 հեկտար մակերեսով հողամասը հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «Քվանտ» ուսումնագիտական արտադրական կոոպերատիվին՝ հանրակրթական գործունեության ընդլայնման նպատակով՝ համաձայն Գնորդի կողմից ներկայացված գործարար ներդրումային ծրագրի։2023 թվականի սեպտեմբերի 25-ի դրությամբ Գույքի գնահատված շուկայական արժեքը կազմում է 120 մլն դրամ։Ուղղակի վաճառքով օտարման ենթակա Գույքի վաճառքի գին է սահմանվել 123 մլն դրամը։

Գնորդը պարտավորվում է համաձայն ներկայացված գործարար (ներդրումային) ծրագրի՝ 5 տարվա ընթացքում Գույքի վրա իրականացնել 250 մլն դրամի ներդրում։

Գրությամբ Կոմիտե է դիմել «Քվանտ» ուսումնագիտական արտադրական կոոպերատիվի տնօրենը՝ տեղեկացնելով, որ վարժարանը ցանկանում է ձեռք բերել ք.Երևան, Շենգավիթ, Արարատյան փողոց 4 հասցեում գտնվող, վարժարանի հարևանությամբ գտնվող գույքը՝ հանրակրթական գործունեության ընդլայնման նպատակով, մասնավորապես՝ ուսումնական տարածքների ընդլայնում, դասարանների ավելացում, ուսանողական-ուսուցչական հանրակացարանի հիմնում։

լրահոս

Փոխկապակցված նորություններ