Պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Տեր Պսակ քահանա Մկրտչյան

Սիրելի հայրենակիցներ, քանի որ շատերիցդ զանգեր ու հաղորդագրություններ եմ ստանում, թե ի՞նչու այլևս Սուրբ Պատարագներ չեն մատուցվելու Կանազի հոսպիտալի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում, ուզում եմ պարզաբանել։ Այս մասին գրել է Տեր Պսակ քահանա Մկրտչյանը։

«Պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։ Մենք այլևս որպես հոգևորականներ ազատված ենք մեր պարտականություններից։

Աստված զորացնի Մեր Եկեղեցին, մեր Հայրենիքը ու մեր Բանակը»,- նշել է նա:

Լրահոս