«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին. բժիշկներն արձանագրել են նրա մահը

Հունվարի 29-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Մուրացան» մանկական հիվանդանոց են տեղափոխել մահացած երեխայի մարմին, հաղորդում է Shamshyan.com–ը։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Ոստիկանները պարզել են, որ երեխայի մահը տեղում նաև արձանագրվել է բժիշկների կողմից, իսկ երեխայի մարմինը հիվանդանոց են տեղափոխել ծնողները՝ Արագածոտնի մարզից։

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ 2 ամսական Ն. Ս.-ն է։

Լրահոս