Lratvutyun.am

Կես տարվա համար՝ 100 միլիոն դոլարի ֆինանսավորում Հայաստանին | Արարատ-Արմենիան առաջին անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր | Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Միրզոյան-Բայրամով հանդիպման ընթացքում | Երևանում՝ թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում, տղամարդ է հանկարծամահ եղել | Վաղն առավոտ ժամը 8.00-ից տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը. Բագրատ Սրբազան | Նարեկ Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին | ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից | Ռուսաստանի ԶՈւ-ն Խարկովի մարզում 4 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ | Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ․օդի ջերմաստիճանը կնվազի | «ՌԴ սահմանապահները դուրս են գալիս Գորիս-Ճակատեն հատվածից»․ Դ․ Գալստյան | Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար | Շվեյցարիայի փոխկանցլերը մահացել է լեռներում արշավի ժամանակ | Եվրոպան պետք է պատրաստ լինի զսպելու Ռուսաստանին. Մակրոն | Թբիլիսիում ոստիկանությունը խիստ վերահսկողության տակ է վերցրել նաեւ իշխող «Վրացական երազանք»-ի գրասենյակը | Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի | Բելգորոդում, ուկրաինական հարվածի հետևանքով, 10-հարկանի շենք է փլուզվել. կան զոհեր (տեսանյութ) | Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրի մանկապարտեզը վերանորգվել է | Մենք կարող ենք բանակին ասել՝ 44 օր կռվի, բայց մի 14 օր պատրաստ չենք մասնակիցը լինել խաղաղ ակցիաների. Վահե Հովհաննիսյան | Բագրատ Սրբազանը մասնակցում է պատարագին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում | Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ |

Դասախոսների կրճատումներ և հաստիքների վերացում չի նախատեսվում

Երևանի պետական համալսարանից հերքում են դասախոսների կրճատումների և հաստիքների վերացման մասին լուրերը։

«Մայիսի 5-ին տեղի է ունեցել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի և պրոռեկտորներ Էլինա Ասրիյանի, Ռաֆայել Բարխուդարյանի և Միքայել Հովհաննիսյանի հանդիպումը ֆակուլտետների փոխդեկանների հետ, որի ընթացքում քննարկվել են ուսումնական գործընթացի կարգի նախատեսվող փոփոխությունները, ուսումնական գործընթացի կազմակերպման ընթացքը, ներկայացվել է ԵՊՀ բարեփոխումների մշակման և իրականացման ընթացքը:

Փոխդեկանները բարձրաձայնել են իրենց հուզող խնդիրներն ու մտահոգությունները, իսկ պրոռեկտորները ներկայացրել են տարբեր ուղղություններով իրականացվող և իրականացվելիք բարեփոխումների ծրագրերը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանդիպմանը հաջորդել են ապատեղեկատվություն պարունակող մեդիա հրապարակումներ՝ 2022 թվականի մայիսի 10-ին ԵՊՀ բոլոր աշխատակիցներին տեղեկացում է ուղարկվել, որ ԵՊՀ դասախոսների կրճատումներ և հաստիքների վերացում չի նախատեսվում, և մամուլում տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

Հայտնում ենք, որ նման հանդիպումները կազմակերպվում են պարբերաբար և ըստ անհրաժեշտության:

Աշխատակիցներին խնդրել ենք չտրվել մեդիա-մանիպուլյացիաներին, տեղեկատվության իսկությունը ստուգել անմիջապես ԵՊՀ հանրային կապերի և մարքեթինգի վարչությունից»,-ասված է ԵՊՀ հաղորդագրությունում։

լրահոս

Փոխկապակցված նորություններ