Lratvutyun.am

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել | Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Քաթար | Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները, իսկ Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ | Երևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ | Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Կրեմլ | Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան | Կա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարից | «Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ) | ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանել | Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին | Գագիկ Ծառուկյանը հետևել է իր նախաձեռնությամբ ընթացող բազկամարտի համաուսանողական մրցաշարի եզրափակիչներին | Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը | Բերման ենթարկելով իմ տղային՝ փորձում են ինձ լռեցնել, ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան | Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն | ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց | Ազատամուտ-Իջևան ճանապարհից դիմակավորված իրավապահները բերման են ենթարկել Newday.am կայքի օպերատորին | Մադրիդի մրցաշար․ Ցիցիպասն անսպասելի պարտություն է կրել աշխարհի 118-րդ ռակետից | Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը երիտասարդների ԵԱ-ի չեմպիոն է, Մամիկոն Խաչատրյանը երրորդն է | Շախմատի ԵԱ․ Գաբոյանն ու Մկրտչյանը հաղթանակ են տոնել 7-րդ տուրում | Մենք կանգնած ենք հայրենիք և պետություն հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ, և կյանքն է բերել մեզ դրան. Փաշինյան |

Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ․ Արմեն Գրիգորյան

Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն անդրադարձել է նաև հնչող քննադատությանը, թե հանդիպման օրակարգը գաղտնի է պահվում․

– Մայիսի 22-ին Բրյուսելում նախատեսված է Հայաստանի վարչապետի, ԵՄ խորհրդի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը: Որոշ քննադատություն կա, թե հանդիպման օրակարգը գաղտնի է պահվում: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:

– Դա առնվազն տարօրինակ քննադատություն է, որովհետեւ Ադրբեջանի հետ մեր քննարկումների ընթացիկ օրակարգը հանրահայտ է: Դրանք են՝ հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության բանակցությունների մեկնարկի համար մեր եւ Ադրբեջանի ներկայացրած կետերը, որոնք նույնպես հրապարակված են եւ ներառում են ԼՂ հիմնախնդրի կարգավորման թեման, գերիների վերադարձի եւ անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցեր, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հետ կապված հարցեր, սահմանների սահմանագծման եւ սահմանազատման, ինչպես նաեւ սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի աշխատանքի մեկնարկի հետ կապված հարցեր: Սա նույն օրակարգն է, ինչ քննարկվել է նախորդ հանդիպումների ընթացքում:

– Իսկ Բրյուսելում որեւէ փաստաթղթի ստորագրում նախատեսվու՞մ է:

– Ոչ, որովհետեւ, օրինակ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով եռակողմ աշխատանքային խումբ է գործում փոխվարչապետերի համանախագահությամբ եւ բարձրագույն մակարդակում ձեռքբերված պայմանավորվածությունների քննարկումները այդ ֆորմատով պիտի շարունակվեն: Նույնը կարելի է ասել նաեւ մյուս հարցերի մասին, որոնք ավելի մանրամասն քննարկվում են աշխատանքային ֆորմատներով: Հետեւաբար որեւէ փաստաթղթի ստորագրում Բրյուսելում նախատեսված չէ: Ենթադրվում է, որ կլինի քննարկումների արդյունքների մասին հաղորդագրություն:

լրահոս

Փոխկապակցված նորություններ