Գյումրու համայնքապետի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է, հայտնել են Քննչական կոմիտեից։
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գյումրի համայնքի ղեկավարի մամուլի խոսնակ Հ.Վ.-ն ձերբակալվել է՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար»,-հայտնել են ՔԿ–ից:


