Երևանի Սարյան փողոցում գործող «Zanzibar» ժամանցի վայրի վերաբերյալ որոշ այցելուներ դժգոհություններ են հայտնում։ Նրանց խոսքով՝ որոշ դեպքերում իրենց տեղեկացվել է, որ սեղանները «ռեզերվ» են, ինչի հետևանքով չեն կարողացել օգտվել հաստատության ծառայություններից։
Որոշ քաղաքացիներ նաև պնդում են, որ նման իրավիճակներ կարող են կապված լինել որոշակի անձանց կամ խմբերի հետ։ Միաժամանակ, այս պնդումները հրապարակային կերպով չեն հաստատվել անկախ աղբյուրներով։
Թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով Lratvutyun.am-ի լրագրողը զանգահարել է «Zanzibar»-ի տնօրինությանը՝ զրուցելու և հաստատության դիրքորոշումը ներկայացնելու համար։ Սակայն «Zanzibar»-ի տնօրենը չի ցանկացել զրուցել Lratvutyun.am-ի լրագրողի հետ և հրաժարվել է մեկնաբանություն ներկայացնել բարձրացված հարցերի վերաբերյալ։
Lratvutyun.am-ը պատրաստ է հրապարակել նաև «Zanzibar»-ի պաշտոնական դիրքորոշումը, եթե այն ներկայացվի հետագայում։


