Ուկրաինանq հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին

ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել Սլավյանսկ-նա-Կուբանիի նավթավերամշակման գործարանում։ Բեկորները վնասել են նաև էլեկտրահաղորդման գիծը, իսկ մասնավոր տներից մեկի պատուհանների ապակիները կոտրվել են։

Տարածաշրջանի օպերատիվ շտաբը հայտնել է, որ ԱԹՍ-ների հարձակման վտանգը շարունակում է պահպանվել Անապայում, Տուապսեի շրջանում և Կրասնոդարի երկրամասի Կրիմսկի շրջանում։

Նշվում է նաև, որ անօդաչու թռչող սարքի բեկորները վնասել են Կրասնոարմեյսկի շրջանի Տրուդոբելիկովսկի խուտորի չորս մասնավոր տուն։ Միջադեպի հետևանքով մեկ մարդ տուժել է։

Նրան տեղում ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, հոսպիտալացման կարիք չի եղել։

Լրահոս