Lratvutyun.am-ի խմբագրությունը ստացել է քաղաքացու ահազանգ։
Քաղաքացին բարձրաձայնել է Թբիլիսյան խճուղում գործող գազալցակայանի աշխատանքի վերաբերյալ իր դժգոհությունը՝ նշելով, որ լիցքավորման արդյունքը չի համապատասխանել իր սպասումներին։
Քաղաքացու խոսքով՝ ինքը գազ է լիցքավորել, սակայն 30 լիտր գազ օգտագործելուց հետո մեքենան անցել է ընդամենը մոտ 120 կիլոմետր ճանապարհ, մինչդեռ նախկինում նույն քանակի գազով կարողացել է անցնել շուրջ 200 և ավելի կիլոմետր։
Քաղաքացին նշել է, որ ունի սարքի ցուցումներ, որոնք, իր կարծիքով, վկայում են վառելիքի ծախսի անհամապատասխանության մասին։ Նա կոչ է անում պատասխանատուներին ուշադրություն դարձնել խնդրին և ստուգել գազի որակն ու լիցքավորման գործընթացը։
Lratvutyun.am-ը ներկայացնում է քաղաքացու ահազանգը և սպասում է գազալցակայանի տնօրենի ու սեփականատիրոջ պատասխանին ու պարզաբանմանը՝ ներկայացնելու նաև նրանց դիրքորոշումը։


