Lratvutyun.am-ը դատապարտում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված կալանավորման որոշումը՝ այն գնահատելով որպես Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում լուրջ մտահոգություն առաջացնող զարգացում։
Մեր համոզմամբ՝ հանրային մեծ հնչեղություն ունեցող ցանկացած քրեական վարույթ պետք է իրականացվի բացառապես օրենքի գերակայության, մարդու հիմնարար իրավունքների և արդար դատաքննության սկզբունքների լիարժեք պահպանմամբ։ Միաժամանակ հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով յուրաքանչյուր անձ համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը չի հաստատվել դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Մենք կարևորում ենք անկախ և անաչառ արդարադատությունը՝ զերծ ցանկացած քաղաքական ազդեցությունից կամ ընտրովի մոտեցման տպավորությունից։ Միայն իրավական պետության սկզբունքների հետևողական պահպանումը կարող է ամրապնդել հանրային վստահությունը դատական համակարգի նկատմամբ։
Lratvutyun.am-ը շարունակելու է հետևել այս գործի ընթացքին, ներկայացնել բոլոր կողմերի դիրքորոշումները և ընթերցողներին տրամադրել բազմակողմանի, հավասարակշռված և ստուգված տեղեկատվություն։


