Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում Միացյալ Նահանգների հետ: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ:
«Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում Միացյալ Նահանգների հետ, և Օմանի հետ բանակցությունները կենտրոնացած են Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցման վերաբերյալ համաձայնության գալու վրա:
Նպատակն է սահմանել ժամանակավոր երթուղի, որն ապահովում է նավագնացության անվտանգությունը Հորմուզի նեղուցում:
Քանի դեռ շարունակվում են ծովային շրջափակումը և Միացյալ Նահանգների գործողությունները, Հորմուզի նեղուցում որևէ էական բան տեղի չի ունենա»,- ասել է Բաղային:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը և Իրանը այսօր կանցնեն բանակցությունների:

