Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել

Ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Մոսկվայի մարզի Սոֆյինոյում պահեստային համալիր է բռնկվել: Այս մասին հայտնել է Մոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Սոֆյինոյում հարձակումից հետո նույնպես պահեստային համալիր է բռնկվել», — գրել է նա իր պաշտոնական Telegram ալիքում:

Եվս մեկ հրդեհ, նահանգապետի տվյալներով, տեղի է ունեցել Կոտելնիկիում, որտեղ ԱԹՍ-ն հարվածել է Նովիե Կոտելնիկի միկրոշրջանի բազմաբնակարան շենքին:

«Կրակով պատված են երեք հարկերի բնակարանները, տուժածների մասին տեղեկությունը ճշտվում է, վայրերում աշխատում են հրշեջներն ու արտակարգ ծառայությունները», — ընդգծել է նահանգապետը:

Լրահոս