Ուկրաինական ԱԹՍ-ները մի շարք hարվածներ են հասցրել Նովոռոսիյսկին. կան տnւժածներ

Այսօր գիշերը ուկրաինական ԱԹՍ-ները մի շարք հարվածներ են հասցրել Նովոռոսիյսկին: Հարվածների հետևանքով զոհվել է ութ տարեկան երեխա, տուժել է ութ մարդ, այդ թվում՝ երեխա, հայտնել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նովոռոսիյսկում ութ տարեկան երեխա է զոհվել: Խորին ցավակցություններ եմ հայտնում ծնողներին: Հանձնարարել եմ Նովոռոսիյսկի ղեկավար Անդրեյ Կրավչենկոյին անհրաժեշտ ողջ օգնությունը ցուցաբերել նրա հարազատներին: Տուժել է նաև 8 մարդ, այդ թվում՝ 1 երեխա: Նրանք հոսպիտալացվել են։ Անհրաժեշտության դեպքում տուժածներին պատրաստ են տեղափոխել երկրամասային բժշկական հաստատություններ»,- գրել է նա։

Նովոռոսիյսկի ղեկավար Անդրեյ Կրավչենկոն հստակեցրել է, որ Արևելյան շրջանի բնակելի շենքերից մեկում ԱԹՍ-ի բեկորները ճեղքել են տանիքը, ինչի հետևանքով տուժել են կին և վեց տարեկան երեխա։ Երկու տուժածներն էլ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, օպերատիվ կերպով տեղափոխվել են քաղաքային հիվանդանոց։

Պրիմորսկի և Արևելյան շրջաններում բացվել են ժամանակավոր տեղավորման կայաններ, որոնում գտնվում է շուրջ 90 մարդ։

Լրահոս