Ոստիկանության պետը` առանց վարորդական իրավունքի մեքենա վարողների մասին

Արձանագրվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերման թվի աճ՝ 3231-ով կամ 74.4%-ով:

Այս մասին 2026-ի առաջին կիսամյակի ամփոփման մասին տված ասուլիսի ընթացքում ասել է ՆԳՆ Ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանը:

«2025 թվականին արձանագրվել են այդպիսի 4,343, իսկ 2026-ին 7,574 դեպքեր»,- նշել է Ցուցուլյանը:

Հիշեցնենք` 2026 թվականի առաջին 6 ամիսներին Հայաստանում արձանագրված հանցագործությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 65 դեպքով կամ 0,3 տոկոսով։

Լրահոս