ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը գտնում է, որ Օմանի իշխանությունները չափազանց շատ զիջումներ են թույլ տվել Իրանի հետ Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության հարցով բանակցություններում։ Այս մասին, հղում անելով աղբյուրներին, հայտնել է ամերիկյան Associated Press (AP) գործակալությունը։
Ինչպես նշում է գործակալությունը, ԱՄՆ-ը համաձայն չէ Իրանի և Օմանի միջև համաձայնեցված պայմանագրերի մի մասի հետ։ Մասնավորապես, Վաշինգտոնի դժգոհությունն է հարուցում երկու երկրների միջև Հորմուզի նեղուցի մուտքի և ելքի համատեղ վերահսկողության և նավատերերից տարանցման համար վճարներ գանձելու մասին պայմանավորվածությունը։ Սպիտակ տունը կարծում է, որ Օմանը Իրանի հետ բանակցություններն անբավարար կերպով կոշտ է վարել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Թրամփը դժգոհություն է հայտնել Օմանի գործողությունների կապակցությամբ և սպառնացել է «դժոխքի պես ռմբակոծել» սուլթանությունը, եթե այն կանգնի Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության կարգավորման ճանապարհին։
