Մոսկվա կատարած իրենց վերջին այցի ժամանակ Ուիթքոֆը և Քուշները հաստատել են Միացյալ Նահանգների շահագրգռվածությունը ուկրաինական կարգավորման հարցում, այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Ուկրաինայի վերաբերյալ նիստում հայտարարել է Սերգեյ Լավրովը։
«Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների՝ Ուկրաինայում կայուն, արդար խաղաղության հասնելու համար։ Անքորիջում կայացած հանդիպումից հետո բոլորը համաձայնեցին, որ անհրաժեշտ է ոչ միայն հրադադար, այլև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկարաժամկետ խաղաղության համաձայնագիր, որը հուսալիորեն կավարտի պատերազմը։
Տխուր է, որ Մոսկվայի նախկին դաշնակիցները նացիզմի դեմ պայքարում աչք են փակում Զելենսկու «խարդավանքների» վրա։ Եթե եվրոպացիները չխաբեին, Ուկրաինան կարող էր մնալ իր 1991 թվականի սահմաններում»,-նշել է նա։


