25-օրյա վարժական հավաքները մեր բարեփոխումների կարևոր մասն եմ համարում, այն դեռ կայացման ճանապարհ ունի. Պապիկյան

«25-օրյա վարժական հավաքները վերջին տարիների մեր բարեփոխումների կարևոր մասն եմ համարում։ Դրանք դեռ կայացման ճանապարհ ունեն, անելիք ունենք»։ Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լյուդվիգ Գյուլնազարյանի հարցին, թե ինչպես է գնահատում գործող վարժական հավաքների արդյունավետությունը։

«Այս պահին մեր զորավարժարաններից մեկում կառուցվում է վրանային մի մեծ ավան, որի նպատակն է վարժական հավաքներ անցնող մեր հայրենակիցների 10-օրյա նախնական պատրաստությունն անցկացնել հենց այս վարժական ավանում»,– ասաց նա։

Պապիկյանը հիշեցրեց, որ վարժական ավանի կառուցմանն աջակցել է Եվրամիությունը՝ «Խաղաղության եվրոպական գործիքի» շրջանակում Հայաստանին տրամադրվող ֆինանսական միջոցներով։

Լրահոս

Օրվա կարևոր

Տեսանյութեր