Մարտահրավերն այն է, որ ի վիճակի լինենք, որ ժողովրդավարությունն օգտագործելով՝ ՀՀ-ում չհաստատվի հակաժողովրդավարություն. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Մարտահրավերն այն է, որ ի վիճակի լինենք, որ ժողովրդավարությունն օգտագործելով՝ ՀՀ-ում չհաստատվի հակաժողովրդավարություն։ Նիկոլ Փաշինյանը՝ ՏԻՄ ընտրություններում ճնշումների ահազանգերի մասին:

«Հայաստանի Հանրապետության բոլոր ընտրողներին կոչ եմ անում գնալ ընտրությունների և քվեարկել վարչական լծակներ, սպառնալիքներ, խծբ ճնշումներ, աշխատանքից ազատելու սպառնալիքներ կամ աշխատանքի ընդունելու խոստումներ գործածող, ընտրակաշառքներ բաժանող և կամ խոստացող թեկնածուների և քաղաքական ուժերի դեմ։

Եթե նման վարքագծով հանդես է գալիս որևէ ՔՊ-ական թեկնածու, կոչ եմ անում քվեարկել այդ ՔՊ-ական թեկնածուի դեմ։

Զուգահեռ՝ նման բոլոր դեպքերի մասին դիմեք ինձ կամ իրավապահ մարմիններին։

Կեցցե՛ ժողովրդավարությունը»,- ասել է Փաշինյանը:

Լրահոս