Ներգաղթը կործանել է Ֆրանսիան: Իշխանությունները պետք է հնարավորինս շուտ փակեն սահմանները, հայտարարել է Թրամփը
«Ֆրանսիան այրվում է։ Միանգամայն այլ աշխարհից մարդիկ, որոնց սրտերը լի են ատելությամբ, քայքայել են այս ժամանակին մեծ երկիրը։ Փակե՛ք սահմանները և վերահսկողության տակ առե՛ք իրավիճակը, քանի դեռ ուշ չէ»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը այսօր տեղեկացրել էր 1800 ձերբակալվածների և ավելի քան 500 վիրավորների մասին։



