Էստոնիայի վարչապետը հայտարարել է PURL-ի շրջանակներում Ուկրաինային uպառազինnւթյունների համար 10 միլիոն եվրո հատկացնելու մասին

Էստոնիայի իշխանությունները որոշում են կայացրել Prioritised Ukraine Requirements List (PURL) ծրագրի շրջանակներում Ուկրաինային հատկացնել ևս 10 միլիոն եվրո՝ ամերիկյան սպառազինություն գնելու համար: Այս մասին հայտարարել է մերձբալթյան հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կտրամադրենք լրացուցիչ ֆինանսական և ռազմական օգնություն: Էստոնիան PURL նախաձեռնության միջոցով ներդնում է ևս 10 միլիոն եվրո, որպեսզի օգնի Ուկրաինային ստանալ իրեն անհրաժեշտ սպառազինությունը»,- գրել է Միխալը:

PURL ծրագիրը ստեղծվել է ՆԱՏՕ-ի կողմից 2025 թվականի ամռանը՝ ի պատասխան Ուկրաինային զենքի անհատույց մատակարարումները դադարեցնելու ԱՄՆ-ի որոշմանը: Այս ծրագրի համաձայն՝ Կիևը ձևակերպում է իր ռազմական կարիքները, իսկ ԵՄ երկրները գումար են հատկացնում, այդ սպառազինությունը գնում են ԱՄՆ-ից և անվճար փոխանցում Ուկրաինային:

Լրահոս