ՌԴ ԶՈւ-ն զանգվածային hարված է հասցրել Ուկրաինայի մետալուրգիական և էներգետիկ օբյեկտներին. ՌԴ ՊՆ

Ռուսական զինուժը հարված է հասցրել Ուկրաինայի խոշորագույն մետալուրգիական կոմբինատին, որը գտնվում է Կրիվոյ Ռոգում և արտադրանք է ապահովում ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի համար։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Զապորոժիեում թիրախավորվել են «Զապորոժստալ» մետալուրգիական կոմբինատը, որն ընդգրկված է միլիարդատեր Ռինատ Ախմետովի ընկերությունների խմբում, և «Զապորոժտրանսֆորմատոր» գործարանը։ Ժիտոմիրում հարված է հասցվել էլեկտրական ենթակայանին, որն ապահովում է ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների աշխատանքը։ Ժիտոմիրում հարված է հասցվել էլեկտրական ենթակայանին, որն արևմտյան մարզերից ստացվող էլեկտրաէներգիան բաշխում էր դեպի կենտրոնական շրջաններ՝ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների աշխատանքի համար։

Բացի այդ, խոցվել է բեռնատար նավ, որը ռազմական նշանակության բեռներ էր տեղափոխում Օդեսայի նավահանգիստ։

Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի ամփոփագրից դատելով` այս գիշեր ուկրաինական հակաօդային պաշտպանությունը ոչ մի բալիստիկ ու ավիացիոն հրթիռ չի կարողացել խոցել։

Ռուսաստանը կիրառել է «Իսկանդեր-Մ»/ KN-23 հրթիռներ, թևավոր Х-22/32 հրթիռներ, ինչպես նաև չորս «Կալիբր»: Արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։

Լրահոս