Ուկրաինական պшտերազմը պետք է ավարտվի․ Թրամփ

Ուկրաինական պատերազմը պետք է ավարտվի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Այս պատերազմը պետք է ավարտվի: Այս պատերազմը չէր սկսվի, եթե ընտրությունների արդյունքները կեղծված չլինեին», — հայտարարել է Թրամփը Ջորջիա նահանգում Կոնգրեսի նոյեմբերյան միջանկյալ ընտրությունների նախօրեին Հանրապետական կուսակցության աջակիցների առջև հանրահավաքի ընթացքում ունեցած ելույթում: Ընդ որում, նա քննադատել է բարձրագույն պետական պաշտոնում իր նախորդին՝ Ջո Բայդենին:

«Ես կառուցել եմ մեր զինված ուժերը, իսկ նա շատ բան է տվել Ուկրաինային: Բայց մենք դրանք, ըստ էության, վերականգնել ենք, և շուտով դրանք ամբողջությամբ կվերականգնվեն: Նա շատ բան է տվել։ Նա կարող էր դրա համար փող վերցնել, վաճառել Եվրոպային, իսկ նրանք կվճարեին: Գիտե՞ք՝ ես ինչ եմ անում: Ես վաճառում եմ դա Եվրոպային, իսկ նրանք անում են դրա հետ այն, ինչ ուզում են», — շարունակել է Թրամփը, ում խոսքով՝ ԱՄՆ-ը փոխարենը ստանում է միլիարդավոր դոլարներ:

«Բայդենը Ուկրաինային բաժանել է 350 միլիարդ դոլարի զենք և կանխիկ դրամ: Լավ չէ, լավ չէ», — ընդգծել է նա:

Լրահոս