Իրանը մտահոգված է տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությամբ, սակայն վստահում է Հայաստանին. Արաղչի

Իրանը մտահոգված է տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությամբ, սակայն վստահում է Հայաստանին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Մենք մտահոգված ենք տարածաշրջանում և մեր շուրջ ԱՄՆ-ի ցանկացած ներկայությամբ։ Միևնույն ժամանակ, մենք սերտ կապեր ենք պահպանում մեր հայ ընկերների հետ և վստահում ենք նրանց»,- հայտարարել է իրանցի նախարարը։

Արաղչիի խոսքով՝ Թեհրանը վստահ է, որ Հայաստանը Իրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկում։

Նա հայտնել է, որ Հայաստանի պաշտոնատար անձանց հետ խորհրդակցությունները շարունակվում են։

Լրահոս