Երևանի հանրային տրանսպորտում հաշմանդամություն ունեցող երեխային ուղեկցողն անվճար երթևեկելու հնարավորություն կունենա

Հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղեկցող անձինք ևս հնարավորություն կունենան հանրային տրանսպորտից օգտվել անվճար: Երևանի ավագանին այսօր կայացած նիստում հավանություն տվեց որոշման նախագծին:

Քանի որ հաշմանդամություն ունեցող երեխային կարող են ուղեկցել տարբեր անձինք, այդ անձանց համար անհրաժեշտություն չի լինի սահմանել հատուկ կամ առանձնացված տեսակի տոմս:

Սա նշանակում է, որ հաշմանդամություն ունեցող երեխային ուղեկցելու պարագայում հանրային տրանսպորտից օգտվելիս ուղեկցողը որևէ տեսակի տոմս ներկայացնելու պարտականություն չի ունենալու:

Լրահոս

Օրվա կարևոր