«Ֆրանսիական հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն շաբաթ օրը տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցած զանգվածային անկարգություններից և բախումներից հետո կոչ է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հրաժարական տալ։
«Քաոսից դուրս գալու համար մենք պետք է վռնդենք իշխանության գլուխ կանգնած դավաճաններին։ Մակրոնը պետք է հրաժարական տա։ Մենք պետք է վերականգնենք պետականությունը, վերականգնենք ազգային ինքնիշխանությունը»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, գրել է Ֆիլիպոն իր սոցցանցերի էջում։
Շաբաթ օրը Ֆրանսիայում տեղի ունեցան լայնածավալ բողոքի ցույցեր՝ ուղղված կենսամակարդակի բարձրացմանը և գների բարձրացմանը։ Դրանք ուղեկցվեցին ցուցարարների և իրավապահ մարմինների միջև բախումներով, անկարգություններով, վանդալիզմով և ավերածություններով։ Ոստիկանությունը ամբոխի դեմ օգտագործել է արցունքաբեր գազ, շոկային նռնակներ և ջրցան մեքենաներ։ Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն հայտնել է ամբողջ երկրում 1200 ձերբակալության մասին։ Կիրակի օրը Փարիզի ոստիկանապետ Պատրիս Ֆորը հայտարարել է, որ Փարիզում ձերբակալվել է ավելի քան 850 մարդ։ Մեկ ցուցարար մահացել է սրտի կատվածից։



