Ես ցանկացած պահի պատրաստ եմ խստացնել Ռուսաստանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների ռեժիմը, եթե ԱՄՆ-ը և ՌԴ-ն պայմանավորվածությունների չգան Ուկրաինայի հարցով: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Երբ դուք բանակցություններ եք վարում, նման բան չեք անում»,- նշել է Թրամփը։ Նա պարզաբանել է, որ ի նկատի ունի ԱՄՆ-ի բանակցությունները Ռուսաստանի հետ՝ առաջին հերթին Ուկրաինայի վերաբերյալ։ Բացի այդ, կողմերը քննարկում են ՌԴ-ում ավելի վերջերս ձերբակալված ամերիկյան քաղաքացիներից մեկի ազատ արձակման հնարավորությունը և համագործակցում են Իրանի հարցով, ավելացրել է ամերիկյան առաջնորդը։
Ընդ որում, Թրամփն ընդգծել է, որ իր հանրապետական կուսակիցները հիմնականում ըմբռնումով են մոտենում հիշատակված օրենքի դրույթները դեռևս չկիրառելու որոշմանը։
«Ես դա հասցնում եմ դեմ արտահայտվող հանրապետականներին, իսկ այդպիսիք քիչ են, քանի որ նրանք վստահություն ունեն իմ նկատմամբ»,- հայտարարել է նախագահը։



