Lratvutyun.am

Գրանադայում ընդունվել է հռչակագիր, որով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը բնորոշվում է զանգվածային տեղահանություն

Գրանադայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման արդյունքներով ընդունվել է հռչակագիր, որով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը բնորոշվում է զանգվածային տեղահանություն։ Հռչակագրի տեքստը հրապարակել է ԵՄ խորհուրդը։ Հայտարարությունում Եվրոպական խորհրդի նախագահը, Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլերն ընդգծում են «իրենց անսասան աջակցությունը Հայաստանի անկախությանը, […]

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Ժնևում ՄԱԿ Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի ղեկավարին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շարունակում է հանդիպումներ ունենալ միջազգային գործընկերների հետ՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը։ Պաշտպանն ընդունել է Ժնևում ՄԱԿ Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) ղեկավար և ներկայացուցիչ Մոհան Ռամեշ Ռաջասինգամի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում են եղել նաև Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողի ժամանակավոր պարտականությունները կատարող Նատիա Նացվիլիշվիլին և […]

ԿԽՄԿ ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել Բաքվում գտնվող Արցախի ղեկավարությանը

ԿԽՄԿ ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել ադրբեջանցիների կողմից առևանգված և այժմ Բաքվում պահվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական գործիչներին։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ Նա միայն նշեց, որ այդ հարցն իրենց ուշադրության կենտրոնում է, սակայն, այլ տեղեկություններ չհաղորդեց։ Հիշեցնենք, որ Բաքվում կալանավորված են Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Դավիթ […]

Չէի ասի, որ այստեղ որևէ քաղաքական ենթատեքստ կա. Վահան Քերոբյանը՝ Լարսում կուտակված բեռնատարների մասին

Բեռնատարները Լարսով անցնում են, ոչ բոլորը, բայց նախորդ օրվա ընթացքում մի քանի տասնյակ մեքենա արդեն անցել է: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ Tert.am-ի հարցին ի պատասխան ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Չէի ասի, որ չգիտենք այս գործընթացի պատճառը, մեր կառավարության և էկոնոմիկայի նախարարության տնտեսական քաղաքականության մաս է կազմում այն, որ ՀՀ-ում արտադրվող ապրանքները լինեն […]

Արայիկ Հարությունյանին սպառնում է ցմահ ազատազրկում

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին սպառնում է ցմահ ազատազրկում: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունից: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Արայիկ Հարությունյանը Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից բերման է ենթարկվել Ստեփանակերտում, նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 100, 116, 117, 120, 214, 214-1, 214-3, 218, 279 և  այլ հոդվածներով։ Ըստ Ադրբեջանի գլխավոր […]

Իրանը կտրականապես դեմ է «Զանգեզուրի միջանցքին». Ռաիսի

Հայաստանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի ընդունելության ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իրանի դիրքորոշումը Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի խնդիրները լուծելն է երկխոսության միջոցով, գրում է Irna-ն։ Ռաիսին Ալիևի հատուկ օգնականի հետ հանդիպման ժամանակ նշել է նաև, որ որևէ պատրվակով տարածաշրջանում օտար պետությունների համար կամուրջ ստեղծելը չի ​​համապատասխանում տարածաշրջանի որևէ երկրի […]

Ի գիտություն ենք ընդունում Ալիևի հրաժարումը Գրանադայում հանդիպումից. Հայաստան-Ադրբեջան երկխոսությունը կարևոր է արժանապատիվ և կայուն խաղաղության համար. Պետդեպ

Ի գիտություն ենք ընդունում, որ նախագահ Ալիևը չի մասնակցի Գրանադայում առաջարկվող հանդիպմանը։ Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը: «Մենք մշտապես պարզ ասել ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունն էական նշանակություն ունի այս երկարատև հակամարտությունը կարգավորելու համար… Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը շարունակում է աներևակայելի կարևոր լինել Հարավային Կովկասում […]

Այո, մենք չենք ճանաչել ԼՂ-ի անկախությունը մեր իշխանության ժամանակ, բա դուք ինչո՞ւ չեք ճանաչել. Փաշինյանը՝ ընդդիմությանը

«Դուք ծախեցի՞ք, թե՞ մենք։ «Եռաբլուր» լացողնե՛ր, «Եռաբլուրի» կեսը սեփականաշնորհել էիք։ Էդ դուք չեք Եռաբլուրի վրա «Լեքսուս» ու «Տոյոտա» սարքողներ։ Եկել եք էդ ի՞նչ եք խոսում։ Ամո՛թը քեզ»: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ընդդիմությանը։

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսը մեր մեքենան խլեց, ասեց՝ պետք ա չտանես․ արցախցի

ArmLur.am-ն այսօր այցելել է Արարատի մարզի Ոսկետափ համայնք։ Այնտեղ մեծ թվով արցախցիներ են տեղակայվել։ Փորձել ենք ինքներս հասկանալ՝ ինչ վիճակում են նրանք և ինչի կարիք ունեն։ Մեր զրուցակիցն է Հաթերք գյուղի բնակիչ Տամելա Հովսեփյանը։ Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը կոչ է արել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Արցախից ներքին տեղահանվածներին

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հայտարարություն է տարածել բռնի տեղահանության ենթարկված արցախցիների մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ։«Ես ուշադիր հետևում եմ արագ փոփոխվող իրավիճակին Ղարաբաղի տարածաշրջանում և նրա շուրջը։ Ադրբեջանի վերջին ռազմական գործողություններից և տարածաշրջանի հետագա վերահսկողությունից հետո 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ 100,483 ղարաբաղահայեր, այդ թվում՝ ընտանիքներ, տարեցներ և այլ խոցելի խմբեր, լքել են իրենց […]

Իմ խնդիրը չի եղել անել հայտարարություն, որ 300 հոգի ավել զոհվի, այլ՝ որևէ մեկի գլխից մազ չպակասի․ Փաշինյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց, թե ինչու էր հայտարարել, որ այս պահին Լեռնային Ղարաբաղի բնակիչներին ուղիղ վտանգ չի սպառնում։ «Իմ հայտարարությունը եղել է նրա մասին և մոտիվացիան եղել է այն, որ այդ մարդկանց նկատմամբ սպառնալիքները չխտացնեմ։ Ես կարող էի այնպիսի հայտարարություն անել, որ այդ պայմաններում ևս 300 հոգի զոհվեր, դրանից ոչինչ չէր փոխվելու։ […]

Կրեմլն ու ՌԴ ԱԳՆ-ն հաստատել են Արցախի հարցով Թուրքիայում գաղտնի բանակցություններ անցկացնելու տեղեկությունը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների գաղտնի հանդիպումը հանդիպումը, որի մասին ավելի վաղ գրել էր Politico-ն: «Դա սովորական տեսակետների փոխանակում էր», – ճեպազրույցում ասել է Զախարովան: Հրապարակման համաձայն՝ հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայում՝ ադրբեջանական ռազմական հարձակումից երկու օր առաջ։ Զախարովայի խոսքով՝ հանդիպման հետ կապված ոչ մի գաղտնի բան չկար, […]