Lratvutyun.am

Մենք հայրենիք չունենք որևէ մեկին հանձնելու և հետևաբար մեր ամբողջ պայքարի բովանդակությունը լինելու է այդ պաշտպանությունը և ճշմարտության վերջնական հաղթանակը. Բագրատ Սրբազան | Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը | Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման | Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ | Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանքի տակ | Շառլ Միշելը հրավիրվել է Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսին | Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից | Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր | ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը | Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին | Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ | Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր | Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է | Ինչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու հափշտակման գործի հետ | Տարածվել է, կարդացվել է, ուրեմն բավարար է․ ԵԿՄ Վանաձորի ղեկավարը՝ ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը հեռացնելու մասին | Ընդդիմադիրները հիասթափված են ջահերով երթին մարդկանց մասնակցությունից | «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը հեռանում են Հայաստանից | Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը | Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև | ԶՊՄԿ-ն զիջել է դիրքերը խոշոր հարկատուների ցուցակում |

Տիգրան Ավինյանը հույսը դրել է վարչական ռեսուրսների վրա

Վերջին օրերին համացանցում տեղեկություններ են տարածվում այն մասին, որ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՔՊ և Տիգրան Ավինյանի գործերն այնքան «լավ» են, որ նրանց հույսը վարչական ռեսուրսներն են՝ տարբեր պետական կառույցների աշխատակիցները, ում կարելի է ասել զոռբայությամբ, չի բացառվում նաև աշխատանքը կորցնելու սպառնալիքի տակ «բերման են ենթարկում» Տիգրան Ավինյանի հետ բակային հանդիպումներին:

Ըստ էությամբ, սեփական բարձր ռեյտինգի և առանց որևէ դժվարության՝ 50+1 տոկոս ձայն հավաքելու մասին մեծ-մեծ խոսացող Ավինյանի հետ երևանցիները չեն շտապում սեփական կամքով հանդիպման գնալ, ինչն էլ կասկածի տակ է դնում թե բարձր ռեյտինգը, թե 50+1 տոկոս հավաքելու հնարավորությունը: Եթե, ինչպես Ավինյանն ու իր թիմակիցներն են պնդում՝ իրենք ժողովրդի կողմից այդքան ընդունված են և սիրված, ապա ինչո՞ւ է նման մասշտաբային մասովկա ապահովելու կենսական անհրաժեշտություն առաջացել, ինչո՞ւ են ոտ ու ձեռ ընկած վարչական ռեսուրսներ կիրառում:

Ովքե՞ր են Ավինյանի հույսը: Բոլոր բակերում նույն դեմքերը, «մեռնեմ բոյիդ», «ցավդ տանեմ», «գոհ ենք», «ապրեք» ոճի սիրո դրսևորումները, բնակիչ ներկայացող կանայք, որոնց ոչ ոք տվյալ տարածքում չի ճանաչում: Ավինյանի հույսը Թալինցի՝ երեխա ծեծող, քրեական գործով անցնող «Փչան Սուրոն» է, ով նույնպես մասովկայի անբաժան մասն է: Ավինյանի հույսը աշխատանքը չկորցնելու և սեփական ընտանիքը կերակրելու ցանկությունից դրդված նրա հավաքներին ստիպողաբար բերվող մանկապարտեզների, դպրոցների, ՊՈԱԿ-ի աշխատակիցներն են: Իսկ եթե նրանք էլ չլինեն, ապա Ավինյանն ու թիմը կարող են շատ անհարմար վիճակում հայտնվել, մասնավորապես՝ կարող է պարզվել, որ անգամ 1 քաղաքացի չի ցանկանում ինքնակամ մասնակցել ՔՊ քարոզարշավին: Եթե այս դառը իրողությանն էլ գումարենք վերջին սոց.հարցումները, համաձայն որոնց՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ու մյուս ընդդիմադի ուժերը արդեն շնչում են Ավինյանի «ծոծրակին», ապա պարզ է դառնում իշխող քաղաքական թիմում առկա նյարդայնությունը և ինքնախաբեության նման դրսևորումների անհրաժեշտությունը:

լրահոս

Փոխկապակցված նորություններ