Lratvutyun.am

Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ | Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանքի տակ | Շառլ Միշելը հրավիրվել է Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսին | Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից | Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր | ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը | Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին | Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ | Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր | Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է | Ինչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու հափշտակման գործի հետ | Տարածվել է, կարդացվել է, ուրեմն բավարար է․ ԵԿՄ Վանաձորի ղեկավարը՝ ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը հեռացնելու մասին | Ընդդիմադիրները հիասթափված են ջահերով երթին մարդկանց մասնակցությունից | «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը հեռանում են Հայաստանից | Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը | Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև | ԶՊՄԿ-ն զիջել է դիրքերը խոշոր հարկատուների ցուցակում | 2024 թվականի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ | Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող Գ. Մարդանյանն է (ծնվ. 1980թ.) | Ցեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան |

Ռուսաստանը ուշադրություն կդարձնի բոլոր ոլորտներում ԱՊՀ անվտանգության ապահովմանը. Լավրով

Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) սահմաններին աճող լարվածության ֆոնին Ռուսաստանը, որպես ԱՊՀ նախագահող երկիր, ուշադրություն կդարձնի միության անվտանգության ապահովմանը բոլոր ոլորտներում։ Այս մասին ԱՊՀ անդամ երկրների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդին ուղղված տեսաուղերձում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«ԱՊՀ արտաքին սահմանների շրջագծում գլոբալ անկայունության և լարվածության աճի ֆոնին, բնականաբար, օրակարգում կլինեն անվտանգության ապահովման հարցերը»,- ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ խոսքն ահաբեկչության, ծայրահեղականության, կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կոռուպցիայի դեմ պայքարի մասին է։

«Մեր տարածաշրջանում ԱՄՆ ռազմա-կենսաբանական ակտիվության զարգացումը և անվտանգության այլ սուր մարտահրավերները թելադրում են այս աշխատանքը նոր մակարդակի հասցնելու անհրաժեշտությունը ինչպես ԱՊՀ շրջանակում, այնպես էլ նրա ջանքերը համատեղելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Շանհայի համագործակցության կազմակերպության  և Մեծ Եվրասիայի այլ միջպետական միավորումների հետ»,- հավելել է նախարարը։

լրահոս

Փոխկապակցված նորություններ