Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները վաղը կշարունակեն բանակցությունները Բեռլինում։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները։
«Ուղիղ երկխոսությունը, ինչպես այսօր և վաղը, լավագույն միջոցն է հետագա առաջընթացին հասնելու համար»,- ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը։
Հիշեցնենք, որ այսօր Բեռլինում տեղի էր ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարարի Ջեյհուն Բայրամովի և Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի եռակողմ հանդիպումը: