Lratvutyun.am

Շառլ Միշելը հրավիրվել է Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսին | Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից | Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր | ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը | Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին | Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ | Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր | Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է | Ինչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու հափշտակման գործի հետ | Տարածվել է, կարդացվել է, ուրեմն բավարար է․ ԵԿՄ Վանաձորի ղեկավարը՝ ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը հեռացնելու մասին | Ընդդիմադիրները հիասթափված են ջահերով երթին մարդկանց մասնակցությունից | «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը հեռանում են Հայաստանից | Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը | Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև | ԶՊՄԿ-ն զիջել է դիրքերը խոշոր հարկատուների ցուցակում | 2024 թվականի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ | Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող Գ. Մարդանյանն է (ծնվ. 1980թ.) | Ցեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան | Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որպեսզի բացահայտեն ականազերծող սակրավորներին և թույլ չտան մուտք գործել տարածք | Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |

Թուրք-ադրբեջանական տանդեմն սկսել է իրագործել «Զանգեզուրի միջանցքի» բացման «պլան Բ-ն»

Օրերս թուրքական իշխանամերձ «Türkiye Gazetesi» լրատվականում «Ֆրանսիայի և Իրանի կողմից Զանգեզուրի նկատմամբ սաբոտաժ. կարևորագույն միջանցքում 10 հազար պարտիզաններ են տեղակայվել» խորագրով հոդվածում  ուշագրավ մանրամասներ էին հայտնել մարտի 1-3-ը Անթալիայում կայացած դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ։ Նշվում է, որ թեև հայկական կողմը պնդել է, որ ապաշրջափակվող հաղորդակցությունները պետք է ինքը վերահսկի, սակայն դա անընդունելի է եղել ինչպես Անկարայի, այնպես էլ Բաքվի համար։ Հրապարակման համաձայն՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն առաջարկել է Սյունիքին հատուկ կարգավիճակ տրամադրել և կիրառել Կալինինգրադի մոդելը, որը թեև գտնվում է Ռուսաստանի Դաշնության կազմում, սակայն ունի ինքնավար մարզի կարգավիճակ։ Հոդվածի հեղինակն ընդգծում է, որ Սյունիքը կարևոր նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի և թյուրքալեզու աշխարհի, այլ նաև տարածաշրջանի և համաշխարհային առևտրի համար։ Բացի այդ, նշվում է, թե, իբր, «Հայաստանը նախորդող 3 տարիներին Ֆրանսիայից և Իրանից հրահանգներ է ստացել ու այս հարցում անգամ փոքր քայլեր չի ձեռնարկել»։

Նման իրավիճակում չի բացառվում, որ բացի ադրբեջանցիների չակերտավոր վերադարձն ապահովելու պահանջից՝ Անկարան և Բաքուն արդեն պաշտոնապես պահանջեն Սյունիքի մարզին հատուկ կարգավիճակ տրամադրել, որը փաստացի չի վերահսկվի ՀՀ-ի կողմից։  Սյունիքի մարզով Ադրբեջանի ու Նախիջեւանի միջեւ կապ հաստատելու ադրբեջանական կողմի ձգտումը վկայում է «թյուրքական աշխարհի» միավորման հարցում Բաքվի ու Անկարայի շովինիստական նկրտումների մասին: Իսկ «զանգեզուրյան» չվերահսկվող միջանցքի փոխարեն Ադրբեջանի տարածքով հայկական ապրանքների «վերահսկման ենթակա» ճանապարհով փոխադրումը դեպի Ռուսաստան վկայում է ՀՀ վարչապետ Փաշինյանին մոլորեցնելու Բաքվի արտաքին քաղաքականության շարունակական գործելաոճի մասին: Հաշվի առնելով «թուրանական» միջանցքի գործարկման հարցում Իրանի, Չինաստանի, Ռուսաստանի բացասական վերաբերմունքը, Բաքուն եւ Անկարան փորձում են միջանցքի նախագիծը ներկայացնել որպես փոխադարձության սկզբունքով գործարկվող տարանցիկ ճանապարհ՝ հետագայում այն օգտագործելով Հայաստանի հարավային շրջանը «թյուրքական» աշխարհին միացնելու գաղափարի համար:

Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմն ունի նաև հեռու գնացող նպատակ: Դիցուք՝ Սյունիքի մարզին հատուկ կարգավիճակ տալուց հետո թուրքերը տարածաշրջանը կողողեն այսպես կոչված՝ «արևմտյան ադրբեջանցիներով», այնուհետև վերջիններս կպահանջեն և կանցկացնեն հանրաքվե, որի արդյունքներով էլ Սյունիքը կմիացվի Ադրբեջանին: Ահա այսպես, քայլ առ քայլ իրագործված կոմբինացիայով թուրք-ադրբեջանական տանդեմը կստանա այդքան բաղձալի «Զանգեզուրի միջանցքը», իսկ Սյունիքը կարժանանա Նախիջևանի ճակատագրին: Այս ընթացքում հնչել են նաև բազմաթիվ այլ մեսիջներ, որոնք վկայում են տվյալ սցենարի անչափ հավանական լինելու մասին: Այսպես, այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելին խնդրում է աջակցել Հայաստան «ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձին»։  Ադրբեջանի մեջլիսում էլ ընդունվել է «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ներկայացուցիչների հայտարարությունը։ Հայտարարությունն ընթերցել է «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի վարչության նախագահ, պատգամավոր Ազիզ Ալեքբերլին, իսկ հայտարարության տեքստը պատրաստել են «Արևմտյան Ադրբեջանը» ներկայացնող 24 պատգամավորներ։ Փաստաթղթում նշվում է, որ «իրենց պատմական հողեր արևմտյան ադրբեջանցիների վերադարձի ապահովումը վստահության ամրապնդման միջոցներից է»։

լրահոս

Փոխկապակցված նորություններ