Lratvutyun.am

Կենտրոնի ինքնակոչ խաչմերուկատերերին ազատազրկում է սպառնում. Հայաստանում ավելացել են մարդկանց թրաֆիքինգի դեպքերը

Վերջին տարիներին Երևանի բանուկ փողոցներում ծաղկում է անձեռոցիկի շրջածախ առևտուրը, որն արտոնված չէ օրենքով և գրեթե չի վերահսկվում իրավասու մարմինների կողմից: Գրպանի անձեռոցիկ սպառողները մեծամասամբ անցորդներ են և երթևեկության մասնակից վարորդներ, որոնք խրախուսում են վաճառքի այս ձևը՝ այն համարելով մուրացկանությանն այլընտրանք և առաջարկվող ապրանքի դիմաց հաճախ հավելյալ՝ «գրպանի գումար» թողնում։ Սակայն առաջին հայացքից «անվնաս» թվացող […]

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` նոյեմբերի 12-ի ցերեկը, 13-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 14-17-ին առանձին շրջաններում հնարավոր է կարճատև  անձրև։ Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, 14-ին և 16-17-ին  առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ: Նոյեմբերի 12-13-ին օդի ջերմաստիճանը  աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 5-7 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են […]

Վագիֆ Խաչատրյանի ընտանիքին որևէ տեղեկություն չեն հաղորդել

Նոյեմբերի 7-ին Բաքվի դատարանը հրապարակեց արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի դատավճիռը։ Նրան 1992 թվականին Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերի մեջ մեղադրեցին, ինչ-որ կեղծ վկաներ բերեցին դատարան եւ դատապարտեցին 15 տարվա ազատազրկման։ Այս մասին մենք իմացանք ադրբեջանական լրատվամիջոցներից, որոնք պարբերաբար հեռարձակում էին դատավարության ընթացքը։ Ազատազրկման առաջին 5 տարին, ըստ ադրբեջանական դահիճ դատարանի կայացրած դատավճռի, Խաչատրյանը պետք է […]

Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ սամբոյի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ սամբոյի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը՝ 70-ից ավել երկրների մարզական պատվիրակությունների մասնակցությամբ։ Հաջողություն եմ մաղթում մեր մարզիկներին և թող հաղթի ուժեղագույնը: Աստված պահապան մեզ բոլորիս: Գագիկ Ծառուկյան

Ադրբեջանն օկուպացված Արցախի Հադրութի շրջանում հայկական եկեղեցի է ավերել

Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) ահազանգում է օկուպացված Արցախի Հադրութի շրջանում գտնվող հայկական եկեղեցու ավերման մասին, ինչը փաստում է ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշման խախտման մասին։ 2022 թվականի ամռանը Caucasus Heritage Watch-ը արձանագրել էր 2020 թվական 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի իրավասության տակ անցած Հադրութի շրջանի Մոխրենես գյուղի գրեթե ամբողջական ավերումը։ Հիմնովին ավերված կառույցների […]

Մտահոգություններ ունեմ, որ խաղաղության պայմանագրից մեզ համար ոչ մի բերկրանք էլ չի լինելու և մենք կանգնելու ենք շատ ավելի խոցելի և դառը իրականության առաջ. Օսկանյան

Մտահոգություններ ունեմ, որ խաղաղության պայմանագրից մեզ համար ոչ մի բերկրանք էլ չի լինելու և մենք կանգնելու ենք շատ ավելի խոցելի և դառը իրականության առաջ: Ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսաուղերձում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը․ «Այս օրերում ամենահաճախակի քննարկվող հարցը դա այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրման խնդիրն է մինչև տարվա վերջ: Դրա մասին խոսում են […]

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդականն ազատվել է պաշտոնից

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոյեմբերի 9-ին որոշում է ստորագրել Մանե Ադամյանին փոխվարչապետի խորհրդականի պաշտոնից ազատելու վերաբերյալ։«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Մանե Ադամյանին 2023 թվականի նոյեմբերի 13-ից ազատել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդականի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։Հիշեցնենք, որ Մանե Ադամյանը նշանակվել Մհեր Գրիգորյանի խորհրդական 2020 թվականի փետրվարին։

Ադամ Շիֆը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ

Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ՝ գերեվարված հայ բանտարկյալների իրավունքների ոտնահարման համար։ Նաեւ Ներկայացուցիչների պալատ ուղարկված բանաձեւի նախագծով առաջարկվում է դադարեցնել Ադրբեջանին օգնությունը։ Փաստաթղթում նշվում է, որ Բաքուն պետք է անհապաղ ազատ արձակի հայ գերիներին, Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։

2024-ի կեսերին Հայաստանում անշարժ գույքի գները կսկսեն նվազել. փորձագետ

ՀՀ–ում անշարժ գույքի շուկան կանգ է առել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Անշարժ գույքի բորսա» ընկերության ղեկավար Արտյոմ Պրիբիլսկին։ Նշենք, որ ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի վերջին հրապարակման` անշարժ գույքի նկատմամբ իրականացված ընդհանուր գործարքների թիվը Հայաստանում 2023 թ. սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատ նվազել է շուրջ 2000–ով։ «Անշարժ գույքի բորսա» ընկերության ղեկավարը նշում է` հատկապեսԵրևանում […]

Երևանում տեղի կունենա լատինաամերիկյան պարերի աշխարհի երիտասարդական առաջնությունը

Երևանում նոյեմբերի 12-ին կկայանա լատինաամերիկյան պարերի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի կողմից անցկացվող մրցաշարին կմասնակցեն 33 երկրի 60 պարային զույգեր, Հայաստանը կներկայացնի 2 զույգ: Միաժամանակ կանցկացվի նաև ակրոբատիկ ռոքնռոլի աշխարհի գավաթի խաղարկությունը, որում ելույթ կունենան 7 երկրի 24 զույգեր: Մասնակիցները կմրցեն 3 անվանակարգում, Հայաստանը կունենա ներկայացուցիչներ բոլորում։ Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներն ավելի վաղ […]

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ժամանել է Փարիզ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից Այսօր Ելիսեյան պալատում նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: ՀՀ վարչապետը նոյեմբերի 10-ին Փարիզում կմասնակցի «Խաղաղության 6-րդ համաժողով»-ին: Нет описания. Нет описания.

Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրի տանիքում հրդեհ է բռնկվել

Նոյեմբերի 9-ին, ժամը 17։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրի տանիքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման […]