Lratvutyun.am

Մենք կանգնած ենք հայրենիք և պետություն հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ, և կյանքն է բերել մեզ դրան. Փաշինյան | Երեկ Կիրանցում ցուցարարների հետ հանդիպած զինվորականներից երկուսը պատմում են եղելությունը | Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան | Կիրանցի, Ոսկեպարի ու մյուս գյուղերի բնակիչները պայքարում են իրենց անվտանգության ու կյանքի, իրենց երեխաների իրավունքների համար. Արման Թաթոյան | Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը | Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել» | Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ | Էրդողանը չեղարկել է նախատեսված իր այցը ԱՄՆ | ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն | Կիրանցում լարված իրավիճակ է | ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ | Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան | Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ | Մենք հայրենիք չունենք որևէ մեկին հանձնելու և հետևաբար մեր ամբողջ պայքարի բովանդակությունը լինելու է այդ պաշտպանությունը և ճշմարտության վերջնական հաղթանակը. Բագրատ Սրբազան | Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը | Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման | Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ | Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանքի տակ | Շառլ Միշելը հրավիրվել է Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսին | Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից |

«Crocus»-ի ահաբեկչության հետևանքով անհետ կորած համարվող Լիլիթ Իսրայելյանը զոհվել է. Ռեգնում

«Crocus City Hall» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Լիլիթ Իսրայելյանն անհետ կորած էր համարվում։ Նա ամուսնու հետ գնացել է «Պիկնիկ» խմբի համերգին։ Լիլիթի ընտանիքը հայտնել է, որ ամուսնական զույգը զոհվել է ահաբեկչության ժամանակ, հայտնում է Regnum-ը։

«Ցավոք, Լիլիթն ու Վուգարը զոհվել են։ Մեզ հենց նոր ասացին Լիլիթի մասին։ Մեզ համար շատ դժվար է»,- ասել է ընտանիքը։

33-ամյա Լիլիթ Իսրայելյանն ու նրա ամուսինը՝ Վուգար Հուսեյնովը վաղուց էին երազում խմբի համերգին գնալ։ Այդ օրը նրանք ընտանիքին զգուշացրել են, որ մի քանի ժամով կապի մեջ չեն լինելու, որպեսզի ոչ ոք իրենց չխանգարի։«Crocus City Hall» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության մասին առաջին հաղորդումներից հետո նրանց երկուսի հեռախոսներն էլ դադարել են պատասխանել զանգերին։ Մարտի 23-ի առավոտյան հարազատները Վուգարին հայտնաբերել են զոհվածների հրապարակված ցուցակներում, Լիլիթը համարվում էր անհետ կորած։ Շատ ընկերներ սոցիալական ցանցերում գրել են, որ Լիլիթը համերգին չի եղել՝ հույս ունենալով, որ նրանց տոմսերն այլ օրվա համար են եղել։

Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Արման Աբովյանը հայտնել էր, որ Լիլիթ Խաչիկի Իսրայելյանն անհետ կորածների ցուցակում է։

Աղբյուր` Փաստինֆո

լրահոս

Փոխկապակցված նորություններ