Lratvutyun.am

Երեկ Կիրանցում ցուցարարների հետ հանդիպած զինվորականներից երկուսը պատմում են եղելությունը | Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան | Կիրանցի, Ոսկեպարի ու մյուս գյուղերի բնակիչները պայքարում են իրենց անվտանգության ու կյանքի, իրենց երեխաների իրավունքների համար. Արման Թաթոյան | Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը | Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել» | Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ | Էրդողանը չեղարկել է նախատեսված իր այցը ԱՄՆ | ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն | Կիրանցում լարված իրավիճակ է | ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ | Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան | Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ | Մենք հայրենիք չունենք որևէ մեկին հանձնելու և հետևաբար մեր ամբողջ պայքարի բովանդակությունը լինելու է այդ պաշտպանությունը և ճշմարտության վերջնական հաղթանակը. Բագրատ Սրբազան | Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը | Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման | Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ | Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանքի տակ | Շառլ Միշելը հրավիրվել է Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսին | Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից | Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր |

Սոչիում մեկնարկում է «Ատոմէքսպո 2024» խոշորագույն միջուկային ֆորումը

Մարտի 25-ին Սոչիի «Սիրիուս» գիտության և արվեստի պարկում մեկնարկում է «Ատոմէքսպո 2024» երկօրյա միջազգային ֆորումը։ Միջոցառումն անցկացվում է արդեն 13-րդ անգամ՝ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աջակցությամբ:

Ֆորումն ավանդաբար մեկ հարթակում է հավաքում իշխանության ներկայացուցիչներին, գլոբալ միջուկային արդյունաբերության խոշոր ձեռնարկությունները, ինչպես նաև առաջատար միջազգային փորձագետներին:

Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի ավելի քան 4,500 մարդ, այդ թվում՝ հյուրեր 75 երկրից:

«Ատոմէքսպո 2024»-ի հիմնական թեման ռեակտորային տեխնոլոգիաների չորրորդ սերունդն է և այս ոլորտում Ռուսաստանի առաջնորդությունը:

Ֆորումը կներառի 40 թեմատիկ կլոր սեղան և պանելային քննարկում: Ֆորումի պատվավոր հյուրերի թվում են ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Միխայիլ Չուդակովը, Բուրունդիի Հանրապետության էներգետիկայի, ջրային պաշարների և հանքարդյունաբերության նախարար Իբրահիմ Ուվիզեյեն, Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն, Սերբիայի առողջապահության նախարար Դանիցան Գրույիչիչը և այլ բարձրաստիճան հյուրեր:

«Ատոմէքսպո 2024»-ի շրջանակում տեղի կունենան նշանակալի գործընկերային պայմանագրերի ստորագրման արարողություններ: Ֆորումի ամբողջ պատմության ընթացքում նման պայմանագրերի թիվը գերազանցել է 500-ը, իսկ դրանց ընդհանուր արժեքը գնահատվում է 63 միլիարդ դոլար։

լրահոս

Փոխկապակցված նորություններ