Lratvutyun.am

Լրագրողների և լրատվամիջոցների մասնագիտական աշխատանքն ունի մեծ հանրային կարևորություն․ ՄԻՊ | Կան որոշակի խնդիրներ ՀՀ-ՌԴ հարաբերությունների համատեքստում, ունենք երկխոսություն այդ հարցի շուրջ | Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում․ ՄԱԿ-ում Թուրքիայի դեսպան | Հայաստանի իշխանությունների գործողությունները միտված են տարածաշրջանում կայուն խաղաղությանը․ ՀՀ նախագահ | Այս շարժումը բոլորիս մասին է, յուրաքանչյուրի մասին է. Էլինար Վարդանյան | Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի տրամադրումը | Ինչո՞ւ պետք է Հայաստանում արգելվի միայն Քյոսայանի կամ Սոլովյովի հաղորդումը, բայց ոչ Կիսելյովինը․ ՔՊ պատգամավորը՝ ՀՌՀ նախագահին | Երևանի հետ փոխադարձ ընդունելի արդյունքների հասնելու տեսանկյունից ամենաարդյունավետն ուղիղ երկկողմ բանակցություններն են. Բայրամով | 4 գյուղը Ադրբեջանի վերջին փաստարկն է՝ ՀՀ-ի վրա լեգիտիմ hարձակnւմ գործելու համար․ Արթուր Հովհաննիսյան | Նիկոլ Փաշինյանը ջուրը թափեց սեղանին՝ բացատրելով, թե ինչպես կարող են լղոզվել իրավունքներն ու պարտականությունները | Ողջունում եմ Հայաստան-Ադրբեջան սահմանազատումն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սկսելու պայմանավորվածությունը. ԵԽ գլխավոր քարտուղար | Մարդու թոշակը թողեք, որ գոնե յոլա գնա, բռնագանձում մի’ արեք. պատգամավորը՝ ԱՆ փոխնախարարին | Կոլումբիայում Մի-17 ուղղաթիռ է կործանվել. զոհվել է 9 զինվորական | Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ | ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով 4 ոստիկան է զոհվել, ևս 4-ը վիրավորվել է | Գնահատանքս բոլորին, ովքեր ինքնակազմակերպվել են և արձագանքել մեր կոչին. Բագրատ Սրբազան | Կիրանցի մի խումբ բնակիչներ, սահմանազատման հետ կապված իրենց մտահոգություններն արտահայտելու համար հանդիպել էին Նիկոլ Փաշինյանի հետ | 2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից | Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի ԵԱ-ի արծաթե մեդալակիր | ՊՍԺ-ն ժամանակից շուտ հռչակվել է Ֆրանսիայի չեմպիոն |

Ֆրանսիան 2024-ին ավելի քան 600 մլն եվրոյի գազ է գնել ՌԴ-ից՝ չնայած Մակրոնը ներկայանում է որպես Ուկրաինայի ամենամեծ պաշտպաններից

2024 թվականի սկզբից Փարիզը Մոսկվային ավելի քան 600 միլիոն եվրո է վճարել գազի մատակարարումների համար։ Չնայած դրան՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իրեն դիրքավորել է որպես Ուկրաինայի ամենամեծ պաշտպաններից մեկը։ Այս մասին գրում է ամերիկյան Politico հրատարակությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Նշվում է, որ այս տարվա առաջին երեք ամսին Ֆրանսիա ռուսական հեղուկացված բնական գազի մատակարարումներն ավելի շատ են աճել, քան ԵՄ ցանկացած այլ երկիր։

«Չի կարող այնպես լինել, որ Ֆրանսիան մի կողմից ասի, որ մենք պետք է կոշտ լինենք Ռուսաստանի հետ, իսկ մյուս կողմից՝ մեծ գումարներ վճարի նրանց»,- ասել է ԵՄ երկրներից մի դիվանագետ։

Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարության խոսնակն ասել է, որ ռուսական գազի գնման աճը մասամբ պայմանավորված է գործադուլներով, որոնք «էականորեն խաթարել են» բնականոն հոսքերն անցյալ տարի:

Բացի այդ, Փարիզը ԵՄ-ի իր դաշնակիցների հետ «պարբերաբար քննարկում է» հանածո վառելիքի ռուսական ներմուծումը նվազեցնելու ջանքերը: Մամուլի խոսնակն ասել է, որ գազի «բարձր մակարդակը» անցնում է Ֆրանսիայով և օգնում է այն մատակարարել այլ երկրներ, մասնավորապես Իտալիա:

Կառավարությունը «հետազոտում է այլընտրանքային մատակարարումների հնարավորությունը՝ չվտանգելով եվրոպական էներգետիկ անվտանգությանը», հավելել է խոսնակը՝ ընդգծելով, որ Ֆրանսիան կողմ է մինչև 2027թ. ռուսական գազի գնումների ամբողջական դադարեցմանը:

լրահոս

Փոխկապակցված նորություններ