Lratvutyun.am

Նիկոլ Փաշինյանը ջուրը թափեց սեղանին՝ բացատրելով, թե ինչպես կարող են լղոզվել իրավունքներն ու պարտականությունները | Ողջունում եմ Հայաստան-Ադրբեջան սահմանազատումն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սկսելու պայմանավորվածությունը. ԵԽ գլխավոր քարտուղար | Մարդու թոշակը թողեք, որ գոնե յոլա գնա, բռնագանձում մի’ արեք. պատգամավորը՝ ԱՆ փոխնախարարին | Կոլումբիայում Մի-17 ուղղաթիռ է կործանվել. զոհվել է 9 զինվորական | Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ | ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով 4 ոստիկան է զոհվել, ևս 4-ը վիրավորվել է | Գնահատանքս բոլորին, ովքեր ինքնակազմակերպվել են և արձագանքել մեր կոչին. Բագրատ Սրբազան | Կիրանցի մի խումբ բնակիչներ, սահմանազատման հետ կապված իրենց մտահոգություններն արտահայտելու համար հանդիպել էին Նիկոլ Փաշինյանի հետ | 2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից | Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի ԵԱ-ի արծաթե մեդալակիր | ՊՍԺ-ն ժամանակից շուտ հռչակվել է Ֆրանսիայի չեմպիոն | Մոսկվայում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից | Ռուսաստանում արժեզրկումը դանդաղել է. Պուտին | Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել է «լվանալ» գյուղացիների գլուխները | Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի | Ցնցուղի պատմությունից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է | Թաիլանդը նախատեսում է կառուցել աշխարհի ամենաբարձր շենքը | Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը | Պորտուգալիայի նախագահն առաջարկել է փոխհատուցում վճարել գաղութատիրության ժամանակաշրջանի համար, սակայն կառավարությունը հրաժարվել է | Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը |

ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները

Մեկնարկել է «Leasing Expo 2024/ բոլոր սարքավորումները մեկ հարթակում» ցուցահանդեսը, որի մասնակիցների շարքում արդեն երկրորդ անգամ ԱրարատԼիզինգն է: Եթե բիզնեսի զարգացման ընթացքին անհրաժեշտ է արտադրական ծավալների աճ, հիմնական միջոցների վերազինում և նոր սարքավորումների ներգրավում, ապա  ԱրարատԼիզինգն արդյունավետ լուծում է:

Լիզինգ ֆինանսական գործիքը ճկուն և մատչելի տարբերակ է հիմնական միջոցների ձեռքբերման համար, ինչը զերծ կպահի լիզինգառուին սեփական ներդրումների հսկայական  ծավալից։

ԱրարատԲանկում լիզինգի ծառայությունը գործել է դեռևս 2011 թվականից: Բանկում լիզինգի ծառայության վերագործարկումից և նոր թափ հաղորդելուց հետո՝ վերջին մեկ տարվա ընթացքում լիզինգի մասնաբաժինը մեծացավ. այդպիսի պատկեր չի եղել նույնիսկ լիզինգային պրոդուկտի տրամադրման մի քանի տարվա ընթացքում:

ԱրարատԲանկի ռազմավարության մեջ կարևոր ուղղություններից մեկը կանաչ ֆինանսավորումն է, վերականգնվող էներգետիկան, էներգաարդյունավետ վարկերը, լիզինգով տրամադրվող սարքավորումները ևս համապատասխանում են այդ չափանիշներին։

ԱրարատԲանկի ֆինանսավորած վերջին նախագծերից է 100 էլեկտրամոբիլների ձեռքբերումը, որոնք այսօր շահագործվում են որպես տաքսի ծառայություն: Այս գործարքը նպաստում է թե՛ լիզինգի, թե՛ կանաչ ֆինանսավորման զարգացմանը։

ԱրարատԼիզինգ ֆինանսավորման շրջանակում հնարավոր է ձեռք բերել սարքավորումներ, որոնք ներառում են, բայց չեն սահմանափակվում տրասնպորտային միջոցներով, շինարարական և ագրոտեխնիկայով»

 

լրահոս

Փոխկապակցված նորություններ