Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհի 23-րդ կմ-ում տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։«Ճանապարհը սպասարկող կազմակերպությունը տեղեկացրել է ջրատարը տնօրինող կազմակերպությանը վթարի մասին։
Սպասարկող կազմակերպությունը տվյալ հատվածում կիրականացնի սահմանազատում‚ համապատասխան ճանապարհային նշաններով և այլ միջոցառումներով կապահովի անվտանգ երթևեկությունը մինչև վթարի վերացումը։
Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածում երթևեկելիս լինել ուշադիր», – նշված է հիմնադրամի հաղորդագրության մեջ, որին կից հրապարակվել է նաև տեսանյութ։
Տեսանյութը՝ Tert.am-ի թելեգրամյան ալիքում։