Lratvutyun.am

Նիկոլ Փաշինյանը ջուրը թափեց սեղանին՝ բացատրելով, թե ինչպես կարող են լղոզվել իրավունքներն ու պարտականությունները | Ողջունում եմ Հայաստան-Ադրբեջան սահմանազատումն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սկսելու պայմանավորվածությունը. ԵԽ գլխավոր քարտուղար | Մարդու թոշակը թողեք, որ գոնե յոլա գնա, բռնագանձում մի’ արեք. պատգամավորը՝ ԱՆ փոխնախարարին | Կոլումբիայում Մի-17 ուղղաթիռ է կործանվել. զոհվել է 9 զինվորական | Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ | ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով 4 ոստիկան է զոհվել, ևս 4-ը վիրավորվել է | Գնահատանքս բոլորին, ովքեր ինքնակազմակերպվել են և արձագանքել մեր կոչին. Բագրատ Սրբազան | Կիրանցի մի խումբ բնակիչներ, սահմանազատման հետ կապված իրենց մտահոգություններն արտահայտելու համար հանդիպել էին Նիկոլ Փաշինյանի հետ | 2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից | Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի ԵԱ-ի արծաթե մեդալակիր | ՊՍԺ-ն ժամանակից շուտ հռչակվել է Ֆրանսիայի չեմպիոն | Մոսկվայում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից | Ռուսաստանում արժեզրկումը դանդաղել է. Պուտին | Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել է «լվանալ» գյուղացիների գլուխները | Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի | Ցնցուղի պատմությունից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է | Թաիլանդը նախատեսում է կառուցել աշխարհի ամենաբարձր շենքը | Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը | Պորտուգալիայի նախագահն առաջարկել է փոխհատուցում վճարել գաղութատիրության ժամանակաշրջանի համար, սակայն կառավարությունը հրաժարվել է | Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը |

Հայաստանը 16 կետով բարելավել է դիրքերը Դրական խաղաղության զեկույցում

Ըստ զեկույցի հեղինակների՝ դրական խաղաղության ամենամեծ բարելավումները տեղի են ունեցել
Ուզբեկստանում, Հայաստանում, Գամբիայում, Թայվանում և Իռլանդիայում:

Հայաստանը վարկանիշում զբաղեցնում է 54-րդ տեղը՝ 2.826 միավորով: Մեր երկիրն իր դիրքը բարելավել է 16 կետով: Հայաստանը ներառվել է դրական խաղաղության բարձր վիճակ ունեցող երկրների ցանկում:

Տարածշրջանի երկրների շարքում Հայաստանը երկրորդն է՝ զիջելով Վրաստանին, որը 2.748 միավորով 49-րդ տեղում է:

Այնուհետև գալիս է  Թուրքիան (91-րդ հորիզոնական, 3.295 միավոր, 28 կետով անկում), որին հաջորդում են ՌԴ-ն (93-րդ հորիզոնական, 3.319 միավոր, 12 կետով անկում), Ադրբեջանը (104-րդ հորիզոնական, 3.428 միավոր, 4 կետով վերելք), Իրանը (124-րդ հորիզոնական, 3.628 միավոր, 3 կետով անկում):

Զեկույցի հեղինակները նշում են, որ խաղաղությունն ավելին է, քան զուտ բռնության բացակայությունը: Դրական խաղաղությունը նկարագրում է այն հարաբերությունները, ինստիտուտներն ու կառույցները, որոնք ստեղծում և պահպանում են խաղաղ հասարակություններ: Հետևաբար, դրական խաղաղությունը նկարագրում է որպես մարդու համար օպտիմալ միջավայր՝ ներուժը զարգացնելու համար: Նշվում է, որ դրական խաղաղության ավելի բարձր մակարդակ ունեցող երկրներն ավելի դիմացկուն են, կապված են ամուր և բարգավաճող տնտեսությունների հետ, ավելի լավ արդյունքներ են գրանցում էկոլոգիայի ոլորտում, ունեն բարեկեցության և երջանկության ավելի բարձր մակարդակ, սոցիալական համախմբվածության ավելի ուժեղ միջոցներ, ավելի մեծ բավարարվածություն կենսամակարդակից:

լրահոս

Փոխկապակցված նորություններ