Մանվել Պետրոսյանը և Հարություն Հակոբկոխյանը՝ Եվրոպայի չեմպիոններ

63,5 կգ քաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկ Մանվել Պետրոսյանը և 71 կգ քաշային կարգում հանդես եկող Հարություն Հակոբկոխյանը Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոններ։

Տեղեկությունը հայտնում են Հայաստանի  բռնցքամարտի ֆեդերացիայից։

Նշենք, որ Հարություն Հակոբկոխյանը բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի որդին է և նվաճել է Հայաստանի երկրորդ ոսկե մեդալ

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի դարձավ, որ կանանց հավաքականից Էլիդա Քոչարյանն էլ դարձել է մինչև 23 տարեկանների Եվրոպայի եռակի չեմպիոն։

Լրահոս