Ամերիկյան լրատվամիջոցները հրապարակել են թղթակիցների հետ ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հրաձգության պահին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ամերիկացի այլ պաշտոնյաների տարհանման կադրերը։
Կրակոցներն արձակվելուց անմիջապես հետո Թրամփին և ԱՄՆ առաջին տիկնոջն իրենց մարմնով ծածկել են գաղտնի ծառայության գործակալները։ Լուսանկարներում նաև երևում է, թե ինչպես են միջոցառման հյուրերը թաքնվում սեղանների տակ։

Հրապարակվել են նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդիի, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի և այլոց տարհանման կադրերը։






