Մեկնարկել է TUMO Astana-ն. Ղազախստանի նախագահը մասնակցել է ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացմանը

Երեկ Աստանայում Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն այցելել է Alem.ai արհեստական բանականության միջազգային կենտրոն, որը լայն հնարավորություններ է ընձեռում գիտական հետազոտությունների, կրթական ծրագրերի, ստարտափ նախաձեռնությունների և արհեստական բանականության ոլորտում կիրառական լուծումների իրականացման համար։ Այդ մասին տեղեկացնում է Ղազախստանում ՀՀ դեսպանատունը:

Alem.ai կենտրոն այցելության շրջանակներում նախագահ Տոկաևը մասնակցել է նաև մի շարք կրթական նախաձեռնությունների մեկնարկին, այդ թվում՝ TUMO Astana ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացմանը։

Այստեղ ուսուցումն իրականացվելու է 11 տեխնիկական և ստեղծարար ուղղություններով, ներառյալ՝ գեներատիվ արհեստական բանականությունը, ծրագրավորումը, խաղերի մշակումը, անիմացիան, 3D մոդելավորումը, ռոբոտաշինությունը, կինոարտադրությունը և թվային երաժշտությունը։

Աստանայում TUMO ստեղծարար տեխնոլոգիաների դպրոց հիմնելու մասին հուշագիրը ստորագրվել էր 2024 թվականի հոկտեմբերին Հայաստանի Հանրապետության նախագահի՝ Ղազախստան կատարած պաշտոնական այցի ընթացքում:

Լրահոս