Հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք uպանվել են Հայոց ցեղաuպանnւթյան ժամանակ․ Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանն իստրագամյան իր ալիքում անդրադարձել է Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցին։

«Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ժամանակ։

Հայ լինելը մեծապես ազդել է իմ աշխարհընկալման վրա։ Դա իմ էության և դաստիարակության մասն է կազմում։ Ընտանիքիս հետ Հայաստան այցելելը կյանքիս ամենաազդեցիկ փորձառություններից մեկն էր, և այն խորացրեց իմ կապը արմատներիս հետ այնպես, ինչպես ես ամեն օր կրում եմ ինձ հետ։

Ես այսօր աղոթում եմ հայ համայնքի և աշխարհի բոլոր տառապողների համար, որպեսզի նրանց կյանքը պաշտպանված լինի, նրանց ձայնը լսելի լինի, և նրանց ցավը չանտեսվի»։

 

Լրահոս