Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն հայերի համար փոփոխությունների: Այս մասին հատուկ նախապատրաստական հանդիպման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:
«Հարգելի ժողովուրդ, շատ շուտով մենք մեծ պատասխանատվություն ենք վերցնելու մեզ վրա։ Մենք պետք է միասին ապահովենք մեր երկրի սրընթաց զարգացումը, բայց նախքան զարգացման պրոցեսները քննարկելը, ես ուզում եմ այսօր ֆիքսենք, թե ի՞նչ ենք մենք ժառանգում նախորդ ապիկար իշխանությունից: Ժառանգում ենք կորսված երկրորդ հայրենիք, Հայաստանի ինքնիշխան տարածքում օկուպացված տարածքներ Ադրբեջանի կողմից, արյունալի պատերազմի հետևանքով մի քանի անգամ կամ մեծացրած Եռաբլուր։ Մեր հիմնական դաշնակիցների հետ շանտաժի լեզվով խոսելու հետևանքով բացարձակ կորցրել ենք վստահությունը դաշնակիցների կողմից։ Հայաստանը դարձրել են աշխարհաքաղաքական բախման կենտրոն։
Մեր լավագույն հայրենակիցները այսօր գտնվում են Բաքվի բանտում, տնտեսության մասով ամբողջությամբ տապալված տնտեսություն ունենք, 21% աղքատություն, վարկերի տակ ճռացող հասարակություն, 15 միլիարդին մոտեցող պետական պարտք, սփյուռքի ներուժի ոչնչացում Հայաստանի տնտեսական դաշտում, իրավապահ մարմին բռնությունների շնորհիվ ներքին ներդրողների բացարձակ անտարբերություն:
Իսկ ի՞նչ ենք անելու մենք ապահովելու համար սրընթաց զարգացում, առաջին հերթին 24 ժամյա աշխատանք, ունենալու ենք միասնական և ուժեղ հասարակություն, վերականգնելու ենք եկեղեցու տեղն ու դեպքը մեր հասարակության կյանքում։ Արդարությունը, արդարադատությունը, մարդասիրությունը գերակա է լինելու մեր կյանքում։ Ինչպես խոստացել էինք, ունենալու ենք երաշխավորված ռեալ խաղաղություն, ինչը ես նույնպես երաշխավորում եմ
Առաջիկա մի քանի հանդիպումների ժամանակ մենք սկսելու ենք ներկայացնել մեր տնտեսության զարգացման նոր ծրագրերը, որը, իմ կարծիքով, հեղափոխական է լինելու Հայաստանի կյանքում»,- նշել է Կարապետյանը:



